Ամերիկյան բանկերի սնանկացում. նոր ճգնաժա՞մ, թե՞՝ նոր սեփականատերեր

Ամերիկյան որոշ բանկերի հետ տեղի ունեցող զարգացումները ֆինանսական աշխարհում և փորձագիտական շրջանակներում առնվազն քննարկումների տեղիք են տվել: Մոտեցումները տարբերվում են, կան գնահատականներ իրավիճակի՝ ընդհուպ 2008թ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը հիշեցնելու հետ կապված:
Իրարանցումն սկսվեց Սիլիկոնյան հովտի առաջատար, կապիտալի մեծությամբ ամերիկյան 16-րդ բանկի՝ Silicon Valley Bank-ի սնանկացումից, ինչը Bloomberg-ի գնահատմամբ վերջին 15 տարիների ընթացքում խոշորագույն սնանկացումն է: Նշենք, որ բանկը տեխնոլոգիական ստարտափերի ոլորտում առաջատարներից մեկն էր, որի կապիտալն ընդամենը մեկ տարի առաջ գնահատվել է 40 մլրդ դոլար, և որն անընդհատ աճի միտում էր ցուցադրում: Հատկապես դա նկատվեց կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ, երբ զուգահեռաբար իրականացվող փափուկ դրամավարկային քաղաքականությունը խթանեց թվային արժույթի ոլորտում ներդրողների՝ բարձր ռիսկային և շահավետ ներդրումների իրականացմանը: Ադյունքում ոլորտում ձևավորվեցին փուչիկներ:
Իսկ ահա ներկայումս վարվող բարձր տոկոսադրույքի քաղաքականությունը նպաստեց բանկի շուրջ խնդիրների արագացմանը, որի արդյունքում, ինչպես նաև կառավարման խնդիրների հետևանքով բանկը սնանկացավ:
Silicon Valley Bank-ի փակվելուն հաջորդեց ամերիկյան մեկ այլ բանկի՝ Signature Bank-ի սնանկացումը, որը ևս բախվեց ներդրողների կողմից կապիտալի արտահոսքին և արժեթղթերի կտրուկ անկմանը:
Ինչի՞ց ամեն ինչ սկսվեց
Մարտի 8-ին հայտնի դարձավ Silvergate Bank –ի փակվելը: Նշենք, որ բանկը կրիպտոարժույթների շուկայում ամերիկայն խոշորագույն բանկերից մեկն է: Ի դեպ, ոլորտում մյուս խոշորագույնը Signature Bank-ն էր, որը փաստորեն, ևս փակվեց:
Նշենք, որ Silvergate Bank –ն առաջին բանկերից էր, որ սկսած 2014թ.-ից, աշխատում է կրիպտոարժույթների ոլորտում: Մինչ այդ բանկը փոխառություններ էր տրամադրում առևտրային նպատակներով անշարժ գույքի կառուցապատմանը:
Հետզհետե ներգրավվելով կրիպտոարժույթի ոլորտում, բանկն ի վերջո դադարեցրեց ավանդական բանկային ծառայությունների տրամադրումն ու սկսեց ընդունել կրիպտոարժույթներով դեպոզիտներ՝ ի վերջո իր ամբողջ դեպոզիտային պորտֆելը փոխելով կրիտպոարժույթներով:
Ինչպես նշվեց, Silvergate-ի գործունեությունն ավանդական բանկային ծառայությունները չէին: Բանկը դեպոզիտների համար տոկոսներ չէր վճարում, այլ ամեն ինչ պահում էր կանխիկ կամ՝ ԱՄՆ պետական պարտատոմսերի տեսքով:
Մինչև փակվելը բանկը ծառայություններ էր մատուցում այնպիսի կրիպտոբորսաներում, ինչպիսիք են FTX-ը, Coinbase –ն և Kraken-ը: 2018թ.-ին թվականին բանկին հաջողվել է ստեղծել Silvergate Exchange Network (SEN) վճարային հարթակը՝ հաճախորդներին հնարավորություն տալով կիպտոարժույթների վայրկյանական փոխանցումներ իրականացնել:
Silvergate-ի փակվելուց հետո ներդրողներն սկսեցին արագ հրաժարվել նաև Silicon Valley Bank-ի արժեթղթերից, հատկապես որ այնտեղ էլ էին նկատվում խնդիրներ:
Հարված կրիպտոարժույթի՞ն, թե՞ վերաբաշխումներ շուկայում
Արդեն իսկ սնանկացած ամերիկյան բանկերին միավորող հանգամանք կա. երեքն էլ մասնագիտացված են եղել կրիպտոարժույթների շուկայում:
Ներկայումս այդտեղ նկատվում են ցնցումներ: Բացի հանգամանքը, որ խոսքը շուկան սպասարկող առաջատար բանկերին է վերաբերում, կրիպտոարժույթներն այս իրադարձությունների նկատմամբ ցուցադրում են նաև ավանդական զգայունություն՝ որպես ֆինանսական շուկայի բաղադրիչներ: Այսպես, օրինակ, կտրուկ անկմամբ վերոնշյալ իրադարձություններին արձագանքեցին առաջատար կրիպտոարժույթները՝ bitcoin -ը, USD coin-ը, Ethereum-ը: Չնայած մարտի 10-ից հետո որոշակի աճ արձանագրվել է վերջիններիս գներում, սակայն ընդհանուր առմամբ դրանք շարունակում են պահպանվել ցածր մակարդակում:
Եթե այս տեսանկյունից հարցին մոտենանք, ապա իրավիճակը կրիպտոարժույթների շուկայում, այո, կարող ենք անվանել անկայուն: Սակայն պետք չէ մոռանալ, որ նման իրավիճակներում, հատկապես կրիպտորաժույթի պարագայում, գնանկումը ևս վաստակելու լավ միջոց է. պարզապես փոխվում են սեփականատերերը:
Պատահական չէ, որ ԱՄՆ ներդրումների ապահովագրման ֆեդերալ կորպորացիան արդեն իսկ հանձն է առել երաշխավորել Silicon Valley Bank-ի ակտիվները, իսկ Իլոն Մասկը՝ հնարավոր համարել բանկի կապիտալի ձեռքբերում՝ այն թվային բանկ դարձնելու հեռանկարով: Չի բացառվում, որ Մասկի՝ թվային բանկի ստեղծման նպատակների տրամաբանության ներքո կարելի է դիտարկել միաժամանակ երեք բանկերի սնանկացումը, որոնք մասնագիտացված էին թվային փողի՝ կրիպտոարժույթների շուկայում:
Մյուս կողմից, զուգահեռ տեղեկատվություն է շրջանառվում, որ ամերիկյան ավելի խոշոր բանկերը՝ JPMorgan, Bank of America, Citigroup, Wells Fargo և այլն, կայունություն են ցուցաբերում, ինչը խոսում է ֆինանսական միջոցների՝ դեպի այդ բանկեր հոսելու հավանականության մասին:
Ի դեպ, կրիպտոարժույթների՝ դեռ 2022թ.-ից մեկնարկած գնանկումների պատճառներից մեկը դիտարկվում է Ֆեդերալ Ռեզերվային համակարգի կողմից հիմնական տոկոսադրույքի բարձրացումը:
Ի՞նչ հետևանքների սպասել
Ինչպես արդեն նշեցինք, փորձագիտական շրջանակներում շրջանառվում են տարբեր մոտեցումներ՝ սկսած 2008թ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի հավանական կրկնությունից, ավելի վատ սցենարով, մինչև «մի քանի բանկը դեռ չի նշանակում ամբողջ ֆինանսական համակարգ» գնահատական: Ցանկացած դեպքում, այս պահի դրությամ խուճապային տրամադրությունները գերակա չեն:
Ամեն դեպքում, վերոնշյալ զարգացումներն արդեն իսկ թողել են որոշակի հետևանքներ, մասնավորապես նավթի գներն են նվազել՝ հավանական ճգնաժամի հետևանքով պահանջարկի կրճատման կանխատեսումների արդյունքում: Ոսկու համաշխարհային գներն են բարձրացել:
Խնդիրներ են նկատվում եվրոպական ֆինանսական հաստատությունների մոտ (Deutsche Bank-ն արձագանքեց 7,4% անկմամբ, Société Générale-ը՝ 4,5%, իսկ Credit Suisse –ը՝ 4,8%)
Մյուս կողմից, Silicon Valley Bank-ի հետ կապված անհանգստություններ են նկատվում առաջատար տեխնոլոգիաների և ստարտափերի շուկայում: Օրինակ, Հնդկաստանի տեխնոլոգիաների նախարարությունը զբաղվում է բանկի հետ աշխատող սեփական ստարտափերի կարիքների գնահատմամբ:
Որոշակի ռիսկեր կարող են ձևավորվել նաև հայկական ստարտափերի ոլորտում, որոնք ներկայացված են սիլիկոնյան հովտում, հետևաբար այս ուղղությամբ աշխատանքների իրականացումն՝ ի դեմս կարիքների գնահատման, անհրաժեշտություն է:
այլ նյութեր այս թեմայով
- Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի արդյունահանումը, եթե գնի վերին շեմ սահմանվի «Այնպես որ, եթե սաուդյան նավթի արտահանման համար գնի վերին շեմ սահմանվի, ապա մենք նավթ չենք վաճառի ոչ մի երկրի, որը...
- Համաշխարհային բանկի նախագահը 2023-2024թթ.-ին տնտեսական աճի ցածր տեմպեր է կանխատեսում Նա նաև կոչ է արել պետություններին ավելի արդյունավետ ծախսել միջոցները՝ «ձգել գոտիները»։
- Համաշխարհային տնտեսության ֆրագմենտացիայի պատճառով վնասը կարող է կազմել ՀՆԱ-ի մինչև 7%-ը Նման գնահատում է տրված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետների կողմից հունվարի 15-ին հրապարակված վերլուծական...
- Ռուսաստանն ու Իրանը որոշել են ստեղծել ընդհանուր կրիպտոարժույթ. Ведомости Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի անդամ Անտոն Տկաչովը...
- Հնդկաստանում գործարկվել է աշխարհում առաջին ոսկու բանկոմատը Բանկոմատն ունի հաքերներից պաշտպանվելու հուսալի համակարգ։ Ապահովված է ներկառուցված տեսախցիկով, ձայնային ահազանգով...
-
10:40
Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը
-
10:16
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
-
10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
01:06
Վերսալի պալատի արքայական մատուռում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
00:11
Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք. Պուտին
-
23:36
Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը. Սեմյոն Բաղդասարով
-
23:15
Զելենսկին Չինաստանից պատասխան չի ստացել Կիևի՝ «խաղաղության ծրագրին» միանալու առաջարկին
-
23:00
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
-
22:02
Ադրբեջանը հերքում է հայ զինվորականի գերեվարման մասին տեղեկատվությունը
-
21:46
Մոսկվան կարձագանքի, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել. Պուտին
-
21:19
Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքեն
-
20:49
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ատենապետ Հարություն Սիմոնյանին
-
20:07
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
-
20:01
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
-
19:22
Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն․ Արցախի ԱԳՆ
-
18:04
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը հրամայական են դարձնում ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԱԳ նախարարի տեղակալ
-
17:39
«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին պատրաստել են նոր զեկույց
-
17:33
Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը տնտեսական հաբ դառնա. Խանդուզի
-
17:22
ՀՀ-ում քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. նախագիծ
-
17:05
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Երևան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:10
Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 1,54 կմ/ժ