Ուրարտուի արքա Արգիշտի I-ը` «Եվրատեսիլ»-ում. էստոնական Vajé դուետը պատմել է` ինչ կապ ունեն հայ արքայի հետ
Հայ Ստեֆան Հայրապետյանի և էստոնացի Հանս Նոորմեթսի դուետն Էստոնիայում մասնակցել է «Եվրատեսիլ 2018» նախընտրական փուլին։ Խումբը ելույթ է ունեցել Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ին պատկերող շապիկներով։ Այդ մասին խմբի մասնակիցները պատմել են Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Ցավոք, տղաներն առաջին տեղը չզբաղեցրին, որպեսզի մայիսին Էստոնիան ներկայացնեին Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթում, բայց հասցրին գերել հանդիսատեսի սիրտը։
«Էստոնիայում «Եվրատեսիլի» ազգային նախընտրական փուլի եզրափակիչում մենք հանդես եկանք հայ դիզայներների շապիկներով, որոնց վրա պատկերված էր Ուրարտուի արքա Արգիշտի I-ը»,- ասել է Ստեֆանը։
«Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի ազգային նախընտրական փուլին Ստեֆանն ու Հանսը որոշել են մասնակցել, երբ նրանց հետ կապ է հաստատել պրոդյուսերը։ «Ինչո՞ւ ոչ»,- մտածել են տղաները։
«258 այլ երգերից ընտրեցին մեր «Laura» երգը։ Ազգային փուլի եզրափակիչում մենք 3-րդ տեղը զբաղեցրինք, սակայն լավ արդյունք ենք համարում դա, քանի որ մասնակիցների մակարդակը շատ բարձր էր», - նշել է Ստեֆանը։
Ինչ վերաբերում է խմբի յուրօրինակ անվանը, ապա, ինչպես բացատրում են տղաները, Vajé-ն տառերի համակցություն է, ինչը նշանակում է «հայերենն ու էստոներենը Վիլյանդիից» (Armeenia keel ja Eesti keel Viljandist)։
Պատասխանելով հարցին` արդյո՞ք մտադիր են Հայաստանում ելույթ ունենալ, երաժիշտները նշել են, որ «մեծ հաճույքով համերգային ծրագրով հանդես կգային Հայաստանում»։
«Հայերեն երգեր ունենք, բայց դեռ չենք թողարկել, մենք կցանկանայինք համագործակցել հայ պրոդյուսերների և երգիչների հետ։ Յուրահատուկ բան կլինի, օրինակ, եթե մենք Հայաստանում կարողանանք տեսահոլովակ նկարահանել, Էջմիածնի, Գառնիի կամ այլ տեսարժան վայրերի ֆոնին», - համոզված են Ստեֆանն ու Հանսը։
Հայ-էստոնական խումբը բաց է համագործակցության համար և համատեղ աշխատանքի համար ճիշտ մարդկանց է փնտրում։ Իսկ այժմ տղաները նախապատրաստվում են նոր երգի շնորհանդեսին, որը տեղի կունենա ապրիլին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 3,6 կմ/ժ