ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկարան Մոսկվայի «գերակա և շատ հուսալի գործընկերն է». Պուտին

TASS

Ռուսաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման համար խոչընդոտներ չկան: Անկարան Մոսկվայի «գերակա և շատ հուսալի գործընկերն է»: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ բանակցությունների առաջին օրվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Թուրքիայի ղեկավարը բարձր է գնահատել այն փաստը, որ Պուտինը նախագահական նոր ժամեկտով վերընտրվելուց հետո արտասահմանյան առաջին այցը կատարել Է Թուրքիա:

Երկու երկրների նախագահները ոչ միայն բանակցություններ են վարել, այլև տեսակոնֆերանսի ռեժիմով տվել են «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության մեկնարկը: Ռուսաստանի նախագահը, նշելով, որ Մոսկվայի ու Անկարայի փոխհարաբերությունները «շատ կառուցողական են զարգանում», ճշտել է, որ ,դա իր արտացոլումն է գտնում առևտրատնտեսական գործունեության արդյունքներում, խոշոր նախագծերի իրականացման տեմպերի մեջ, ինչը վերաբերում Է «Թուրքական հոսքին և ատոմային էներգետիկային:

«Ես այսօր ոչ մի խնդիր չեմ տեսնում, որը կարող Է խանգարել Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Ռուսաստանի ղեավարը երկկողմ բանակցություններից և Ռուսաստանի ու Թուրքիայի միջև համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ նիստում Պուտինը նշել է, որ 2017 թվականի արդյունքներով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է տպավորիչ 40 տոկոսով՝ մինչև 22 մլրդ դոլար»:

ՌԴ նախագահն արձանագրել Է, որ «Թուրքական հոսք»  նախագիծը շատ ավելի արագ է իրականացվում, քան «Հյուսիսային հոսք-2» նախագիծը:

Լրագրողներին հատկապես հետաքրքրել Է ՌԴ-ի և Թուրքիայի ռազմատեխնիկակակն համագործակցության թեման, մասնավորապես, Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման արագացումը: Պուտինի խոսքով՝ մատկարարումների արագացումը տեղի Է ունենում թուրք գործընկերների խնդրանքով: «Մենք արագացրել ենք արտադրությունը և պայմանավորվածության ենք եկել գների շուրջ, ինչը չափազանց կարեւոր է»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև հայտնել է, որ իր թուրք պաշտոնակցի հետ քննարկել է սիրիական հակամարտության կարգավորման հետագա քայլերը: «Այդ հարցերը լրացուցիչ քննարկելու ենք Իրանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը»,- հավելել է նա: Պուտինը նշել է, որ Էրդողանի հետ կարծիքներ է փոխանակել միջազգային այլ հրատապ խնդիրների շուրջ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: