ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցում խորհրդարանն ունենալու է շատ մեծ անելիք. Կարեն Բեքարյան
Վաղը, վավերացնելով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, մենք փաստացի կթևակոխենք մի փուլ, երբ հռչակված «և՛…և՛»-ի քաղաքականության երկրորդ կոմպոնենտը ևս ամբողջությամբ կմտնի ուժի մեջ: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Համաձայնագրի կարևորության մասին բազմիցս խոսվել է, և մի բան փաստ է. համաձայնագիրը չի տրվել հեշտությամբ, սրա վրա տարվել է հսկայական աշխատանք, և այսօր պետք է պարզապես գոհունակություն հայտնել, որ այս փուլին հասնելը հնարավոր եղավ», - նշեց Կարեն Բեքարյանը: Նա շեշտեց, որ «մի բան է համաձայնագիրն ունենալը, մեկ այլ բան՝ դրա կյանքի կոչումը, և այս հարցում բոլորս, այդ թվում՝ խորհրդարանը, ունենալու ենք շատ մեծ անելիք»: Ընդ որում, ըստ պատգամավորի, դա անհրաժեշտ է անել ոչ միայն խորհրդարանական գործիքակազմի միջոցով, այլև ուղղակի նախաձեռնությամբ:
Խոսելով համաձայնագրի կարևորության մասին՝ Կարեն Բեքարյանն առանձնացրեց մի քանի հիմնական թեզեր: Նրա խոսքով, համաձայնագրի կարևորության մեջ էական նշանակություն ունի, իհարկե, արժեքային համակարգ ասվածը՝ մարդու իրավունքներից սկսած այն ողջ դաշտը, որը կարգավորվում է համաձայնագրով, և որն իրականացման համար համաձայնագրով դնում է պարտադիր և ինչ-որ իմաստով չափելի թիրախներ:
«Շատ էական է քաղաքական հատվածը, որի հետ կապված, օրինակ, կարելի է նշել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ վերաբերմունքը և ուղղակի ամրագրված էլեմենտները, որոնք աջակցություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտին և հիմքում դնում երեք սկզբունքները: Սա մեր երազանքի տարբերակը չէ, սակայն սա այն տարբերակն է, որն այսօր գործում է բանակցային ձևաչափի ներքո: Եվ միայն այն փաստը, որ սրանով Ադրբեջանի բոլոր ցանկություններն ու մղումները գոնե ԵՄ ողջ տարածքում արգելափակվում են, խիստ էական է թե՛ մեզ, թե՛ կոնֆլիկտի կարգավորման գործընթացի համար», - նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այստեղ չի կարելի զգոնությունը թուլացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա բանակցվող փաստաթուղթ Ադրբեջանի հետ: Կարեն Բեքարյանը հույս հայտնեց, որ ԵՄ-ն չի գնա այլ կառույցների կամ երկրների ճանապարհով, որոնք մեկի հետ բանակցելիս մի փաստաթուղթ են ունենում և հակասող փաստաթուղթ՝ մյուսի հետ բանակցությունների արդյունքում: «Ուստի մենք չենք կարող թուլացնել մեր զգոնությունը: Ասածիս վերջին ամենավառ օրինակը Չմիավորման շարժման երկրների վերջին փաստաթուղթն է, որտեղ կան բավական մեծ թվով նույն ֆրանկոֆոն երկրներ, որոնք մի տեղ ուրիշ, մեկ այլ տեղ ուրիշ ձևակերպումների տակ դնում են ստորագրություն: Հիմա անհրաժեշտ է զգոն լինել, որպեսզի նման իրավիճակ չունենանք Եվրամիության պարագայում», - նշեց Կարեն Բեքարյանը:
Նույն քաղաքականի մեջ նա առանաձնացրեց տարածաշրջանային քաղաքականության էլեմենտը, որտեղ, ուղղակի անդրադարձ չլինելով հայ-թուրքական սահմանին, դրված են բոլոր նախադրյալները, որոնք հետագայում կարող են դառնալ աշխատանքային օրակարգ այս հարցն առաջ տանելու համար:
Որպես համաձայնագրի ևս մեկ կարևոր բաղկացուցիչ՝ Կարեն Բեքարյանն առանձնացրեց անխտիր բոլոր ոլորտների, այդ թվում՝ և՛ առևտրային, և՛ տնտեսական բաժինների առկայությունը:
Անդրադառնալով մեթոդաբանության հարցին՝ պատգամավորը նշեց, որ համաձայնագրով նախատեսվող գործընկերության խորհուրդը ծառայելու է հենց այն նպատակին, որ հարց առաջանալու և իրավական կամ նորմատիվ ակտի կարիք զգացվելու դեպքում, գործընկերության խորհրդի քննարկման արդյունքում այն մտնի իմպլեմենտացիայի դաշտ: Կարեն Բեքարյանի խոսքով, մեթոդաբանության հաջորդ շատ կարևոր էլեմենտը մանրամասներն են, որոնց հետ կապված հաճախ նույնիսկ զարմանում ենք: «Մենք մի կողմից հարցնում ենք՝ արդյո՞ք մեր քաղաքացին զգալու է իր մաշկի վրա որևէ բան, թե ոչ, մյուս կողմից զարմանում ենք այս մանրամասներից: Իրականում հենց սա էլ հանգեցնելու է քաղաքացու մաշկի վրա զգալուն, և հետևաբար այս մեթոդաբանությունն առավել քան ողջունելի է», - ընդգծեց պատգամավորը:
«Երբ խոսում ենք քաղաքական կամքի մասին, անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ, որ իշխանության քաղաքական կամքի արդյունքն է, որ մենք այսօր այստեղ քննարկում ենք Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի հարցը, և վաղը կմեկնարկենք վավերացման գործընթացը», - ելույթի վերջում նշեց Կարեն Բեքարյանը՝ հույս հայտնելով, որ համաձայնագրի վավերացման արդյունքները զգալու ենք բոլորս, այդ թվում՝ քաղաքացին:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այսօրվանից լիարժեք ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ՀԸԳՀ-ն (CEPA) այսօրվանից...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման և կյանքի կոչման գործընթացը «Հայացք Երևանից. Realpolitik» հաղորդման շրջանակներում ՀՀ Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ...
- Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նորանշանակ դեսպանը Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել են միջխորհրդարանական...
- Հայաստանը քաղաքական կամք է ցուցաբերում՝ առաջ մղելու Եվրամիության հետ հարաբերությունները. Ա.Կարապետյան Ինտեգրացիոն գործընթացների համատեքստում 2017թ. Հայաստանի համար կարևորագույն նվաճումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված...
- Խորանում է Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում Անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը՝ ԱԻ նախարարը նշեց, որ հաջորդ տարի Սպիտակի երկրաշարժի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ