ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊԵԿ-ի կայքում գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 10-ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող ցանկացած քաղաքացի կարող է նախապես իմանալ, թե ինչ վճարումներ է պետք կատարել: ՊԵԿ-ը թափանցիկ գործունեության շրջանակում ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացը դարձնում է առավել հրապարակային, վստահելի և կանխատեսելի՝ առաջնորդվելով գործընթացի նկատմամբ հանրության հետաքրքրությանն ընդառաջ գնալու պահանջով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ էլեկտրոնային ծառայությունների բաժնում: Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը և պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը և ԱԱՀ-ն: Հաշվարկման պարզեցված այս համակարգը ներկրողներին թույլ կտա ժամանակ խնայել և պլանավորել ծախսերը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: