ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

legalinfo.am

ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: 

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ձեր նշանակումը այդ պատասխանատու պաշտոնում հաստատում է Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև լայն աջակցությունը բարեփոխումների քաղաքականությանը՝ ուղղված Հայաստանի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը:

Վստահ եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը:

Իմ կողմից կցանկանայի վերահաստատել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ սերտ աշխատանքում շահագրգռվածությունը:

Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 11.27 կմ/ժ
25 C°
 
15°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: