ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռոբեր Գեդիգյան. Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում

PanArmenian

Կաննի 71-րդ կինոփառատոնի կայքը հայտնում է, որ ժյուրին ղեկավարելու է դերասանուհի Քեյթ Բլանշետը, նրանք հայտնել են նաև ժյուրիի կազմը, փոխանցում է NEWS.am-ը:

Ժյուրիի կազմում ընդգրկվել են նաև ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, կանադացի ռեժիսոր Դենի Վիլնևը, ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարթը, ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը, չինացի դերասան Չանգ Չենը, Բուրունդիից երգչուհի Խաջա Նինն ու ամերիկացի սցենարիստ Ավա Դյուվերնեյը։

Այս տարի Կաննի կինոփառատոնն անցկացվելու է մայիսի 8-19-ը։ Կինեմատոգրաֆիստներից մի քանիսին առաջին անգամ են հրավիրել գնահատելու կինոդիտումները Կաննում։ Կազմակերպիչները նշում են, որ ժյուրիի կազմում հինգ կին ու չորս տղամարդ է ընդգրկվել, որոնք ներկայացնում են յոթ երկրներ ու հինգ մայրցամաքներ։

Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 19-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    27 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: