ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2018 թվականի ծրագրերը

president.nkr.am

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը:
Նախագահը հատուկ կանգ է առել պաշտպանության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, դատաիրավական եւ պետական կառավարման ոլորտների վրա:
Երկրի ղեկավարը նշել է, որ կատարված է մեծ աշխատանք, եւ արդյունքները տեսանելի են, ավելացնելով, որ միեւնույն ժամանակ շատ են նաեւ անելիքները: 
«Ծավալուն ծրագրեր են իրականացվելու տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության եւ մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման ու պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա»,- ընդգծել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսված ծրագրերի իրականացումից է մեծապես կախված սահմանված նշաձողերին հասնելը:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ կհաջողվի կյանքի կոչել նախանշված ծրագրերը, որովհետեւ մեր ժողովուրդն ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, շեշտելով, որ այս գործում ակնկալում է իշխանության բոլոր թեւերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցություն, համակարգված եւ արհեստավարժ աշխատանք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: