ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 641,16 դրամ ԱՐԾԱԹ - 235,82 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 641,24 դրամ

Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում

Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում են: Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել 2 երկրների նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ, հայտնում է Anadolu գործակալությունը:

«Այսօր մենք համաձայնության եկանք, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը կշարունակենք»,- հայտարարել է Իլհամ Ալիևը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր պաշտպանական հնարավորություններն ամրապնդում է Թուրքիայում արտադրված արտադրանքի հաշվին. «Թուրքիան զարգացած պաշտպանական արդյունաբերություն ունի: Մենք ապահովում ենք մեր բանակի մատակարարումը, այդ թվում, Թուրքիայում արտադրված ռազմական արտադրանքի հաշվին, որը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին»:

Իլհամ Ալիևը նշել է նաև պաշտպանության ոլորտում հարաբերությունների հաջող զարգացումը՝ ընդգծելով, որ կողմերը շարունակում են համատեղ զորավարժություններ և հետազոտություններ անցկացնել:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 17.70 կմ/ժ
28 C°
 
17°  31° 
16.08.2018
20°  34° 
17.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: