ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է սպառնում Երևանի դպրոցականներին. Ծնողներն ու ուսուցիչներն անհանգստացած են

Տրանսպորտային կոլապսը, որը զայրացնում է Երևանի բնակիչներին, հանգեցրեց դպրոցական չնախատեսված արձակուրդի, որն արդեն ավելի քան մեկ շաբաթ է տևում։ Այս իրավիճակն անհանգստացնում է ինչպես ուսուցիչներին, որոնք վախենում են հետ մնալ ուսման ծրագրից, այնպես էլ ծնողներին։

«Ուսումնական գործընթացը խախտված է, ըստ էության, երեխաներն ավելի քան մեկ շաբաթ ոչնչով չեն զբաղվում, իսկ առջևում քննություններ են։ Երեխաները հետ են մնում ծրագրից։ Մյուս կողմից, չեմ կարող երեխայիս թողնել գնալ քաղաքի կենտրոնում գտնվող դպրոց, քանի որ վստահ չեմ` կկարողանա՞ հետո հասնել տուն (քաղաքի ծայրամաս)», - Sputnik Արմենիային է հայտնել 7-րդ դասարանի աշակերտուհու մայրը։

Իսկ երեխաները, որոնք սկզբում անասելի ուրախացել էին անսպասելի արձակուրդի համար, հիմա արդեն անհանգստանում են, որ ամռանը ստիպված կլինեն լրացնել բացը։ Ընդ որում` այդ մտավախություններն անհիմն չեն։ Դպրոցների տնօրենները չեն կարող ստիպել, որ երեխաները դպրոց գնան։

Որոշ դասարաններում 25-30 աշակերտից դասի են գնում 5-6-ը։ Ծնողներից շատերն իրենք չեն ուղարկում երեխաներին, իսկ ավագ դպրոցի աշակերտները դասերի փոխարեն մասնակցում են բողոքի ակցիաներին։

Երևանի դպրոցների մեկի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ բաց թողածը ստիպված կլինեն լրացնել ամառային արձակուրդի հաշվին։

Իսկ աշակերտներն առանձնահատուկ թրթիռով են սպասում ամառային արձակուրդին։

«Անարդար կլինի, եթե մենք ստիպված լինենք սովորել ամռանը։ Ես արձակուրդի հետ կապված մեծ ծրագիր ունեմ։ Ուզում եմ ձիավարություն սովորել, պատրաստվում եմ մեկ ամիս անցկացնել հեծյալ ակումբի մանկական ճամբարում։ Բացի այդ, ուզում եմ նաև վինդսերֆինգ սովորել Սևանում։ Այնպես որ չէի ուզի ամբողջ հունիսը ծախսել դասերի ու քննությունների վրա», - ասել է 9-րդ դասարանի աշակերտը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: