ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Երևանում ցույցերը կապված են երիտասարդների վրա ԱՄՆ-ի ազդեցության հետ. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները կապել է ԱՄՆ-ի ազդեցության հետ և նշել, որ ԱՄՆ-ը սկսել է խաղադրույք կատարել ոչ թե մտավորականության, այլ երիտասարդության վրա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երևանյան «մայդանը» ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները սկսել են խաղադրույք կատարել ոչ թե մտավորականության վրա, ինչպես դա անում էին Ռուսաստանում և այլ երկրներում, որտեղ իրավիճակը սրելու փորձերը ձախողվեցին, այլ երիտասարդների վրա։  ԱՄՆ-ը հասկացել է, որ մտավորականությունն ավելի իներտ է և ոչ այնքան վճռական, հաճախ պատրաստ չէ կոշտ գործողությունների: Իսկ  երիտասարդները ցանկանում են, որ իրենց սերունդը զգա, թե ինչ է հեղափոխությունը և գործում են ավելի ագրեսիվ: Եվ դա արդյունքներ է տալիս»,- նշել է  Ժիրինովսկին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 22.53 կմ/ժ
21 C°
 
17°  27° 
20.08.2018
17°  30° 
21.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: