ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանին սեփականություն տրամադրել

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 317-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Այն վերաբերում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին սեփականության իրավունքով ապահովելու հարցին, հաղորդում է «Այսօր»-ը։ 

Դ. Հարությունյանը նշեց, որ 2018 թվականի մարտի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց որոշակի շինություն տրամադրել պաշտոնաթող նախագահին, սակայն վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց, որ որոշման կետերը ուժի մեջ մտնեն այն ժամանակ, երբ ինքն այլևս վարչապետ չի լինի:

Հարությունյանն ընդգծեց, որ այսօր Սարգսյանը չի ղեկավարում կառավարությունը, և օրենքով նախատեսված է սա:

Նա նաև հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, որն օգտվում է այդ իրավունքից, որովհետև մյուսների համար այլևս նման սոցիալական երաշխիք չեն նախաձեռնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ խնդիրը պարզ է. տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում, և հիմա անհրաժեշտություն է առաջացել այդ հատվածի սեփականաշնորհման համար որոշումը չեղյալ հայտարարել ու գտնել այլ որոշում:

Նա հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին մեկ ամսվա մեջ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված կարգով երաշխիքներն ի կատար ածել, այսինքն՝ սեփականություն տրամադրել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 22.53 կմ/ժ
21 C°
 
17°  27° 
20.08.2018
17°  30° 
21.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: