ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է  ս.թ. մայիսի 23-ին  Աստանայում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում և կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման անհրաժեշտությունը: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ Հայաստանը այսուհետ ևս կշարունակի կառուցողական ջանք գործադրել կազմակերպության կայացման, միջազգային վարկանիշի և հեղինակության բարձրացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 17.70 կմ/ժ
12 C°
 
11°  21° 
19.10.2018
11°  22° 
20.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով