ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Այս պահին արտահերթ ընտրությունների մի տարբերակ կա. Շարմազանով

Araratnews.am

ՀՀԿ-ի գործադիր մարմնում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել, որովհետև օրակարգում նման հարց չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է News.am-ը: 

Նրա խոսքով, այս պահին արտահերթ ընտրությունների մի տարբերակ կա. կառավարության ծրագիրը պետք է տապալվի և գնանք դեպի արտահերթ ընտրություններ:

«Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, գործադիր իշխանության ներկայացուցիչների վճռական վերաբերմունքը՝ բերել հավակնոտ կառավարության ծրագիր, բնականաբար այս փուլում (առաջիկա 1-2 ամսում) ես չեմ տեսնում իրավական որևէ լուծում՝ արտահերթ ընտրությունների գնալու համար»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է ապագային, կնստենք, կքննարկենք, դա պետք է լինի իրավական և  քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:

ԱԺ փոխխոսնակը նշել է, որ արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի պառլամենտական, արտախորհրդարանական ուժերի հետ միասին. «Մենք հարգում ենք գործադիր իշխանության կարծիքը, բայց մենք, մեծ հարգանք ունենալով բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, չենք լինելու կառավարության կցորդը, լինելու ենք կառավարության գործընկերը և արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության աշխատանքներին»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 17.70 կմ/ժ
12 C°
 
11°  21° 
19.10.2018
11°  22° 
20.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով