ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Վերակառուցենք մեր երկիրը հանուն ապագա սերունդների. Արմեն Սարգսյան

Aysor.am

Հայաստանը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, հետևաբար չպետք է բաց թողնել ստեղծված հնարավորությունը՝ հայության ներուժը Հայաստանին ծառայեցնելու համար, ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ ունենալով Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Անդրադառնալով Հայաստանի՝ վերջին ներքաղաքական զարգացումներին՝ նախագահը բացառիկ և հրաշալի է որակել խաղաղ ցույցերով, սեփական տեսակետներն ու համոզմունքները արտահայտելու միջոցով քաղաքական համակարգ փոխելու հնարավորությունը Հայաստանում: «Կարծում եմ որպես հայեր պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին։ Իհարկե, սա ստեղծում է մեծ ակնկալիքներ ամբողջ աշխարհում, ոչ միայն երիտասարդ հայերի շրջանում: Բայց առաջին հերթին երիտասարդ հայերին ստիպում է հավատալ, որ իրենք են տերն այս երկրի, ապագայի, արժեքների ու ժառանգության: Երկրորդն էլ շատ կարևոր է քաղաքացի լինելու, ապագայի համար պատասխանատու լինելու զգացումը»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նա ասել է, երբ իրեն առաջարկեցին դառնալ նախագահ, ինքը մտածում էր ունի 7 տարի տարբեր քննարկումների, մարդկանց քաջալերելու միջոցով հասնելու նրան, որ մարդիկ իրենց քաղաքացի զգան՝ ազատորեն կարծիք արտահայտելու, սեփական հավատալիքների համար պայքարելու մղումով, որպեսզի ընտրության գնալիս էլ լինեն ազնիվ ու պատասխանատու: Սակայն, ըստ նախագահի, 7 տարվա փոխարեն դա տեղի ունեցավ 7 օրում:

Այս իմաստով Արմեն Սարգսյանը մեծապես կարևորել է հայկական ներուժի օգտագործումն ու պահը բաց չթողնելը: «Հայաստանից դուրս ապրող հայերից շատերը շատ լավ քաղաքացիներ են այն երկրներում, որտեղ ապրում են, նրանցից որոշները միջազգային հանրության կողմից հարգված ու ճանաչած գիտնականներ, գործարարներ, քաղաքական գործիչներ են և այլն: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն, որ Հայաստանն իրենց հայրենիքն է, իրենք այս պետությանն են պատկանում: Այս առիթը օգտագործելով՝ վերակառուցենք մեր երկիրը հանուն ապագա սերունդների»,-նշել է Արմեն Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ հայ ազգը բավականաչափ հասուն և իմաստուն է, որ օգտվի այս պատմական հնարավորությունից և որ ինքը լավատես է: «Դուռը պետք է բաց պահենք, որ իսկապես բոլոր հայերը, ովքեր կարծում են, որ հայրենիքին տալու բան ունեն, հնարավորություն ունենան իրենց գիտելիքը, ժամանակը, էներգիան ներդնել այս երկրում: Եթե մենք դա բաց թողնենք, ես շատ կտխրեմ»,-եզրափակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  31° 
22.08.2018
18°  31° 
23.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: