ԵՐԵՎԱՆ -4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 826,15 դրամ ԱՐԾԱԹ - 274,02 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 988,69 դրամ

Մարգար Եսայանն Էրդողանի կուսակցության ցուցակով կրկին կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Armenia News

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կրկին առաջադրվել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, հայտնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա, Եսայանը ներկայացված է Ստամբուլի երկրորդ ընտրատեղամասում:

Ի տարբերություն մեջլիսի մյուս հայ պատգամավորների՝ իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով աչքի ընկնող Եսայանն այս ընթացքում որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 48%
Քամի՝ 3 կմ/ժ
-4 C°
 
-3°   
19.01.2020
-2°   
20.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: