Կիպրոսը երկրորդ երկիրն է աշխարհում և առաջինը Եվրոպայում, որ ճանաչեց հայերի Ցեղասպանությունը. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:
Մայիսի 22-ին Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը ելույթ է ունեցել Ազգային ժողովի նիստում.
«Ի պատասխան ձեր ջերմ հրավերի՝ ուրախությամբ և մեծ հարգանքով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն իմ գլխավորությամբ գտնվում է Հայաստանում և բարեկամ երկրի խորհրդարանում ես այսօր ելույթ եմ ունենում: Կրկնակի ուրախություն եմ ապրում, որ մեր հայրենակիցը՝ պարոն Վարդգես Մահտեսյանը, Ներկայացուցիչների պալատում հայերի կրոնական խմբի ներկայացուցիչը, մեր պատվիրակության անդամ է: Մենք խորապես գնահատում ենք Վարդգես Մահտեսյանի արժեքավոր ներդրումը խորհրդարանի աշխատանքների և մեր հարաբերությունների հետագա զարգացման գործում:
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել հպարտ հայ ժողովրդին և Հայաստանի իշխանություններին Առաջին Հանրապետության անկախության 100-րդ տարեդարձի կապակցությամբ: Տարեդարձ, որ տոնելու եք մի քանի օր հետո: Այս այցով ես ուզում եմ իրականացնել իմ ցանկությունը` ամեն կերպ ներդրում ունենալ մեր խորհրդարանների միջև գերազանց հարաբերությունների ամրապնդման գործում. երկարամյա եղբայրական հարաբերություններ, որոնց հիմքում են ընդհանուր պատմական, կրոնական և մշակութային արմատները, այդ հարաբերություններն ամրապնդվում են ժողովրդավարության, արդարության և խաղաղության սկզբունքներին մեր ընդհանուր նվիրվածության շնորհիվ: Դրանք այն սկզբունքներն ու համոզմունքներն են, որոնք մեզ թույլ են տալիս հաղթահարել և դուրս գալ մեր առջև երբեմն ծառացած (ինչ-որ չափով և այսօր) յուրաքանչուր ճգնաժամից և մարտահրավերներից:
Գերազանց են նաև մեր ժողովուրդների միջև հարաբերությունները: Թուրքական ագրեսիային և զավթողականությանը զոհ դարձած մեր երկու ժողովուրդների հարաբերությունները դժվարին պայմաններում միշտ լի են եղել աջակցության և համերաշխության դրսևորումներով: Կիպրոսում հաստատվելուց հետո Հայոց ցեղասպանությունից առաջին փրկվածները, մազապուրծ եղածները ձեռք բերեցին նոր հայրենիք և եղբայրներ, որոնք իրենց ընդունեցին և աջակցություն ցուցաբերեցին: Այդ ժամանակից ի վեր Կիպրոսում հայկական սփյուռքը Կիպրոսի հասարակության անքակտելի մասն է հանդիսանում` նպաստելով մեր երկրի մշակութային, սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքի առաջընթացին և զարգացմանը:
Գոհունակություն եմ հայտնում Ներկայացուցիչների պալատի և ՀՀ Ազգային ժողովի միջև առկա ինչպես երկկողմ, այնպես ել միջազգային խորհրդանական ձևաչափերում հիանալի համագործության կապակցությամբ. մեր պատվիրակությունները գործում են փոխըմբռնման և փոխադարձ աջակցության հիման վրա:
Կիպրոսն ակտիվորեն աջակցում է Հայաստանին և հայ ժողովրդին: Կիպրոսը երկրորդ երկիրն է աշխարհում և առաջինը Եվրոպայում, որ ճանաչեց հայերի Ցեղասպանությունը, առաջին իսկ հնարավորության դեպքում իր ձայնն է բարձրացնում հանուն հայ եղբայրների ջանքերի՝ Ցեղասպանության սարսափելի հանցագործության ավելի լայն ճանաչման համար: Ներկայացուցիչների պալատն ապրիլի 24-ը սահմանել է Ցեղասպանության հիշատակման օր, ընդունել է ցեղասպանությունը դատապարտող երեք բանաձև, իսկ 2015 թվականին քրեականացրել հայերի, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ժխտումը:
Լինելով նույն հանցագործի զոհը՝ Կիպրոսն արդեն 44 տարի պայքարում է արդարության վերականգնման, հայրենիքի ազատության, վերամիավորման և հայրական օջախներ վերադառնալու համար: Ձգտում է լուծել Կիպրական հիմնախնդիրը ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի, ինչպես նաև ԵՄ սկզբունքների և արժեքների հիման վրա: Սակայն մեր ջանքերին Թուրքիան խոչընդոտներով է պատասխանում: Թուրքիան ունի կոշտ և առավելապաշտական դիրքորոշում, որը վտանգավոր և սադրանքներով լի աճ է արձանագրում ու վտանգ է ներկայացնում ոչ միայն Կիպրոսի, այլև ողջ տարածաշրջանի համար:
Թուրքիան օգտագործում է թուրք-կիպրական համայնքը՝ քաղաքականապես և տնտեսապես ամբողջովին վերահսկելով նրան և օգտագործելով որպես պատրվակ` Կիպրոսում իր ներկայությունը հիմնավորելու համար: Վերջերս ոտնահարելով միջազգային իրավունքը և հատկապես Ծովի իրավունքը՝ միջամտում է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտի, ստեղծելով վախի մթնոլորտ՝ փորձում է ուժով խոչընդոտել Կիպրոսի էներգետիկ ծրագրերի իրականացմանը, սպառնում է խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում: Սա է Թուրքիայի դիվանագիտությունը:
Կիպրական կողմը հավատարիմ է խնդրին արդար և կենսունակ լուծում տալու հարցում՝ համաձայն ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և եվրոպական իրավունքի հիման վրա, զերծ ժամանակավրեպ երաշխիքներից և կախվածության հարաբերություններից: Մի լուծում, որը կդարձնի Կիպրոսը ժամանակակից, բնական, կենսունակ և գործուն պետություն: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ Կիպրոսի և Կիպրոսի ժողովրդի երախտագիտությունն եմ հայտնում ձեր երկրին երկարամյա աջակցության համար, ինչպես նաև Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը Կիպրոսի հիմնախնդրի լուծման հարցում: Մեր պայքարն ընդհանուր է, և մենք կշարունակենք ձեռք-ձեռքի քայլեր իրականացնել հանուն դրական արդյունքի:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավակնոտ նպատակին` ամուր հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, վստահեցնում եմ Ձեզ պարոն նախագահ և սիրելի գործընկերներ, որ կարող եք ապավինել Կիպրոսի կայուն և ամուր աջակցությանը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ մենք ճանաչում և ընդունում ենք տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի անկեղծ ջանքերը: Սատարում ենք երկխոսության գործընթացին՝ զերծ ուժի կիրառումից, Մինսկի խմբի միջնորդությամբ: Համարում ենք, որ խնդրի խաղաղ հանգուցալուծումը միակ ճանապարհն է, որ կարող է տալ կենսունակ արդյունքներ:
ՀՀ ԱԺ նախագահ,
ՀՀ ԱԺ հարգարժան անդամներ,
սիրելի ընկերներ, եղբայրներ,
իմ ջերմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ ազնիվ հրավերի, ջերմ ընդունելության և հյուընկալության համար: Վստահ եմ, որ այս այցն էլ ավելի կամրապնդի մեր խորհրդարանների միջև համագործակցությունը և լիահույս եմ, որ միասին հիմք կդնենք մեր երկրների միջև տարբեր ոլորտներում առավել արդյունավետ համագործակցությանը:
Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությանը և եղբայրական հայ ժողովրդին ազնիվ նպատակների իրականացում, սոցիալական առաջընթաց, բարգավաճում և բարեկեցություն»:
այլ նյութեր այս թեմայով
- Բեռլինում հանդիպել են Կիպրոսի Հանրապետության և թուրք-կիպրացիների առաջնորդները Բեռլինում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտարեշի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Կիպրոսի Հանրապետության նախագահ...
- Եվրամիությունը մեծացնում է ճնշումը Թուրքիայի վրա. Հայաստանի համար աշխատանքի դաշտ է բացվում Այս իրավիճակը, մի կողմից մարտահրավերներ է պարունակում Հայաստանի համար անվտանգային տեսանկյունից, մյուս կողմից՝...
- Հունաստանի ԱԳՆ-ն մերժել Է Թուրքիայի հավակնությունները Իմիա կղզիների նկատմամբ Հույն մեկնաբանների կարծիքով՝ Թուրքիան իր հայտարարություններով զինված բախում Է հրահրում։
- Նալբանդյանը՝ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կարևորության մասին (տեսանյութ) Է. Նալբանդյանը հիշատակել է, որ հայ և հույն ժողովուրդների միջև հարաբերությունները գալիս են պատմության խորքից՝...
- Ի՞նչ կփոխի Էրդողանի այցը Հունաստան Արդեն հայտնի է դարձել, որ Էրդողանը նախագահ Պավոպուլոսի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է 1923թ. Լոզանի պայմանագրի...
-
20:44
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Քուվեյթի Կարմիր մահիկի օժանդակությամբ` կօգնի սիրիացի փախստականներին
-
20:26
Արթուր Առուշանյանը` կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն
-
20:10
Չեչնիայի ղեկավարը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
-
19:24
Գարեգին Նժդեհ՝ ազգային հերոս, այլ ոչ թե ֆաշիստ
-
19:03
Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են
-
18:36
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում
-
18:06
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
16:19
ԱՄՆ-ն ու Իրանը փոխանակել են կալանավորվածներին
-
15:37
ԱՄՆ չի պատրաստվում մոտ ապագայում զորք ուղարկել Սիրիա
-
14:26
ՌԴ-ում ավտոմեքենաների համար նոր պարտադիր փաստաթուղթ են սահմանել
-
13:09
Լուկաշենկոն և Պուտինը 5 ժամից ավել բանակցել են գազի և նավթի հարցերի շուրջ
-
12:23
Հնդաստանում 32 մարդ զոհվել է հրդեհի պատճառով
-
12:11
Իլոն Մասկը դատարանի կողմից անմեղ է ճանաչվել
-
11:34
Ականի վտանգի իրազեկման համար հայկական հումանիտար առաքելության տպագրած բուկլետները կբաժանվեն Հալեպում
-
10:17
Զավեն Անդրիասյանը դարձավ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
-
09:27
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ
-
20:17
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսը հանկարծակի մարել է
-
19:56
Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հյուրընկալվել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում
-
19:34
Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ
-
19:04
Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ ժողովուրդը չի ասել այդ մասին. Էրդողան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
14:01
Չինաստանն ավելի շատ է ցանկանում է համաձայնագիր կնքել, քան ինքը. Թրամփ
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 3 կմ/ժ