ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Թող Ալիևն իմանա, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում Փաշինյանի մեջքին կանգնած եմ լինելու. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունի գաղափարական և քաղաքական խորը տարաձայնություններ, սակայն վստահեցնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած բանակցության ժամանակ նրա մեջքին կանգնած է լինելու: «Ես պետական մարդ եմ, Նիկոլ Փաշինյանն էլ իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես իր մեջքին կանգնած եմ, որովհետև ինքն իմ պետության վարչապետն է: Թող Ալիևն էլ, Էրդողանն էլ իմանան, որ ցանկացած հանդիպման ժամանակ ամեն ինչ անելու եմ, որպեսզի իմ երկրի վարչապետը, որի հետ ես ունեմ խորը գաղափարական և քաղաքական տարաձայնություններ, հաջողի: Եթե իմ երկրի վարչապետը հաջողի, կհաջողեն նաև Արցախն ու Հայաստանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Շարմազանովը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Շարմազանովը նախ ընդգծեց, որ արդեն հակադարձել է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանն արցախյան հակամարտության կողմ է: «Ես ասել եմ, որ Հայաստանը ոչ թե հակամարտության, այլ բանակցությունների կողմ է ու Արցախի անվտանգության միջազգային երաշխավորը: Փաշինյանին շատ լավ ճանաչում եմ, 6 տարի միասին աշխատել ենք, և ես կարծում եմ, որ նա այլևս նման հայտարարություն չի անի: Միգուցե դա քաղաքական անզգուշություն էր, միգուցե՝ էմոցիոնալ հայտարարություն, կամ այլ բան էր ուզում ասել, այլ բան է ստացվել, բայց դա հայտարարություն չէր, որը բխում է մեր բանակցային շահերից»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որովհետև իրենք էլ դրա մասին շատ են խոսել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 62%
Քամի՝ 22.53 կմ/ժ
20 C°
 
18°  32° 
22.08.2018
19°  31° 
23.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: