ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Արցախում ցուցադրական մարտավարական զորավարժություն է անցկացվել

Մայիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, ՙՏիգրանակերտ՚ զորավարժարանում խաղարկվել է հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը: Որպես ուսուցանվողներ հրավիրվել էին ՊԲ-ի միավորումների և զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով: Դիմելով վերջիններիս, բանակի հրամանատարը անդրադարձ կատարեց անցկացվող միջոցառման կարևորությանը, մասնավորապես նշելով, որ զորքերի պատրաստության բարձրացմանը միտված յուրաքնչյուր գործընթաց կազմակերպելիս, պետք է հաշվի առնել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության պայմանները:

Ծավալված ուսումնական կետերում միավորումների և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները ծանոթացան հետևյալ թեմաներով պարապմունքների անցկացման օրինակելի կարգին.

- Ստորաբաժանման կամ անհատ զինծառայողի կողմից հենակետի փոխումը` հակառակորդի կողմից շրջանցում թույլ չտալու նպատակով, ծանր հրանետային համակարգերից պաշտպանվելու և մարտունակության վերականգնման առանձնահատկությունները, տարհանման և առաջին բուժօգնության կազմակերպումը` մարտական գործողությունների ժամանակ, զրահախմբի ձևավորման սկզբունքները, տեղաբաշխումն ու լուծվող խնդիրները, զորավարժությունների ժամանակ մշակվող փաստաթղթերն ու գնահատման կարգը:

Գումարտակային մարտավարական  զորավարժության թեմատիկ բովանդակությունը ընդհանուր գծերով համապատասխանում էր զորամասի մարտական խնդիրներին: Ստորաբաժանումները պայմանական հակառակորդի ինտենսիվ հրետանային կրակի պայմաններում դուրս են գալիս մարտական կիրառման շրջան, և շրջափակման սպառնալիքի պայմաններում վարում պաշտպանողական մարտ, այնուհետև երկրորդ շարակազմի և աջակցող ստորաբաժանումների հետ անցնում  հակագրոհի, վերականգնում առաջնագիծն ու զբաղեցնում նախկինի համեմատ առավել նպաստավոր բնագծեր: Գումարտակային մարտավարական զորավարժության բոլոր մասնակիցները բարձր գնահատականներով կատարել են առաջադրված խնդիրները:

Զորավարժության արդյունքում կատարելագործվել են գումարտակի հրամկազմի ունակությունները` մարտի տարբեր տեսակներում` ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման գործում, գումարտակի շտաբը մարզվել է տվյալների նախապատրաստման, հաշվարկների կատարման և փոխգործակցության անընդհատ ապահովման հարցերում, կրտսեր հրամանատարական օղակի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել զարգացնելու կրակի կառավարման, որոշումների ընդունման և խնդիրների առաջադրման կարողությունները, իսկ ստորաբաժանման զինծառայողները սովորել են գործել շատ ավելի ներդաշնակ ու ձեռք բերել բարոյամարտական առավել կայուն հատկանիշներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 17.70 կմ/ժ
31 C°
 
21°  33° 
18.08.2018
20°  28° 
19.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: