Վերին Լարսին այլընտրանքը և ՀՀ իշխանությունների խնդիրը

2011թ-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» հիմնարար համաձայնագրի կյանքի կոչման հեռանկարները որոշակիորեն ուրվագծվում են: Ինչպես հայտնի է, համաձայնագիրը ենթադրում է Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելու (շվեյացարական ընկերության մոնիթորինգի ներքո) համար 3 տարանցիկ միջանցքի ստեղծում, ինչն, ըստ էության, հնարավորություն կտա ունենալ այլընտրանք Վերին Լարսին, որը եղանակային պայմանների կամ բնական աղետների հետևանքով պարբերաբար փակվում է՝ խոչընդոտներ ստեղծելով այդ թվում հայկական բեռների համար:
Համաձայնագրով նախատեսված է, որ կողմերը՝ Վրաստանը և Ռուսաստանը, առանձին պայմանագրեր են կնքելու չեզոք երրորդ կողմի, տվյալ դեպքում՝ SGS Société Générale de Surveillance SA շվեյցարական ընկերության հետ, որն էլ իրականացնելու է բեռների մոնիթորինգը: Վրացական կողմը շվեյցարական ընկերության հետ համաձայնագիրը ստորագրել էր 2017թ-ի դեկտեմբերի 19-ին, իսկ ռուսական կողմn ընդամենը օրեր առաջ՝ մայիսի 18-ին, նույնպես ստորագրեց համանման համաձայնագիր:
Ըստ էության շվեյցարական ընկերության հետ պայմանագրերի կքնմամբ կողմերն ավարտել են այն ընթացակարգերի իրականացումը, որոնք անհրաժեշտ են 2011թ համաձայնագրի գործնական իրականացման մեկնարկի համար:
Չնայած այս ամենին, 2011թ. համաձայնագրի լիարժեք կյանքի կոչման և առևտրային միջանցնքերի բացման մասին խոսելու համար դեռևս վաղ է: Այժմ ընթացակարգային փուլին հաջորդելու է տեխնիկական և քաղաքական պայմանավորվածությունների փուլը: Այս ուղղությամբ առաջին քայլն արվեց մայիսի 24-ին Պրահայում, որտեղ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի միջև կայացած հանդիպման շրջանակներում համաձայնագրի կյանքի կոչման խնդիրը եղել է քննարկման գլխավոր թեման: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի համաձայնագրի լիարժեք իրականացման խնդիրներով:
Չնայած կողմերը հայտարարում են, որ պատրաստ են համաձայնագրի իրականացմանը, և խնդիրը չպետք է քաղաքականացվի, այնուամենայնիվ համաձայնագրի շուրջ ձևավորված քաղաքական ֆոնը շարունակում է մնալ ակտուալ և լրջագույն մարտահրավեր դրա կյանքի կոչման ճանապարհին: Հաշվի առնելով, որ նախատեսվող 3 առևտրային միջանցքներից մեկը պետք է անցնի Աբխազիայի, իսկ մյուսը՝ Հարավային Օսիայի տարածքով, ժամանակին՝ համաձայնագրի պատրաստման փուլում, փորձ է արվել գտնել դրանց սահմանման փոխադարձաբար ընդունելի տարբերակ՝ փաստաթղթում ամրագրելով բոլոր միջանցքների միայն աշխարհագրական կոորդինատները՝ առանց որևէ տեղանվան:
Չնայած տվյալ մոտեցման ողջ ռացիոնալությանը, այնուամենայնիվ, թե՛ համաձայնագրի երկու կողմերից, թե՛ Աբխազիայից և Հվ. Օսիայից պարբերաբար հնչում են համաձայնագրի վերաբերյալ շահարկումներ պարունակող հայտարարություններ, ինչն, անշուշտ, առաջացնում է ոչ միանշանակ արձագանքներ: Հաշվի առնելով այա հանգամանքը, ինչպես նաև այն, որ վրացական ընդդիմությունը բավական քննադատական մոտեցում է որդեգրել տվյալ համաձայնագրի հետ կապված՝ հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ համաձայնագրի կյանքի կոչման ուղղությամբ ցանկացած քայլ կատարելիս վրացական իշխանությունները ստիպված են լինել բավական զգուշավոր: Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ 2011 թվականի ռուս-վրացական համաձայնագրի լիարժեք իրականացման հնարավորությունը և արագությունը կախված է նաև կողմերի միջև հնարավոր քաղաքական պայմանավորվածություններից:
Նման իրողությունների պարագայում որոշակի կառուցողական դերակատարում կարող են ստանձնել Հայաստանի նոր իշխանությունները՝ հաշվի առնելով մի կողմից այլընտրանքային առևտրային միջանցքների կարևորությունը մեր տնտեսության համար, մյուս կողմից՝ թե՛ Մոսկվայի, թե՛ Թբիլիսիի հետ հարաբերությունների բարձր մակարդակը: Ներկայիս պայմաններում բավական արդարացված կարող է լինել փակ ձևաչափով պարբերական խորհրդակցությունների անցկացումը երկու երկրների հետ՝ փորձելով նպաստել համաձայնագրի հնարավորինս արագ կյանքի կոչման գործընթացին և կողմերի միջև առկա հակասությունների հաղթահարմանը:
-
23:12
Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է կանգնած. Չավուշօղլու
-
21:47
G7-ի երկրները հունիսի 28-ին կհայտարարեն ռուսական ոսկու ներմուծման արգելքի մասին (Reuters)
-
20:49
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
18:44
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք
-
15:55
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
10:07
Այսօր Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնն է
-
09:46
SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իրանի հավաքականին
-
01:02
ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. Փաշինյանը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը
-
00:27
Դվինի հայ-իտալական հնագիտական արշավախումբն սկսել է Դվինի շրջակայքի հետախուզական աշխատանքները
-
23:11
Մեդվեդևը զգուշացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին աջակցելու դեպքում Մոլդովային սպառնացող հետևանքների մասին
-
23:05
Մի շարք խմբագիրներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին
-
22:46
Ռուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կփոխանցի «Искандер-М» համալիրները. Պուտին
-
22:05
Սերժ Սարգսյանը չի ընդունել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը
-
21:13
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն
-
19:09
Հայկական կողմը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատման պատրաստակամությունը. Վահան Հունանյան
-
17:43
Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
-
16:04
Թուրքիայի իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել դեպի Լիբանան չվերթերի իրականացման հնարավորություն
-
15:36
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:05
Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. Արցախի ՊՆ
-
12:42
Բացահայտվել և չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը. ԱԱԾ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
07:11
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
15:21
Իրանական հյուպատոսություն Սյունիքում. նոր հնարավորություններ Հայաստանի համար
-
17:04
Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են համաձայնագիր ստորագրել լուսնային բազայի վերաբերյալ
-
18:29
Ղազախստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին
-
14:53
Կհաջողվի՞ գազի միասնական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ
-
12:21
Ալիևի հայտարարությունները լրջագույն կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը. ՀՀ ԱԳՆ
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
19:00
Նենսի Փելոսիի ամուսնուն ձերբակալել են հարբած վիճակում մեքենա վարելու համար
-
09:52
Արևմուտքի նախաձեռնած հակառուսական պատժամիջոցները վաղուց են նախապատրաստվել և դժվար թե չեղարկվեն. Լավրով
-
13:09
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 0,51 կմ/ժ