ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Ռոսսելխոզնադզորը կոչ է արել չքաղաքականացնել Հայաստանի տարածքից Ռուսաստան լոլիկի մատակարարման հարցը

Rusarminfo

Մոսկվայում հանդիպում է տեղի ունեցել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանի հետ: Կողմերի երկխոսության առանցքային թեման է եղել հայկական կողմից Ռուսաստան լոլիկի մատակարարման ֆիտոսանիտարական անվտանգության ապահովման հարցը, ասվում է «Ռոսսելխոզնադզորի» կայքում: 

Նշվում է, որ մայիսին Հայաստանից Ռուսաստանի տարածք է ժամանել գրեթե 9200 տոննա ընդհանուր ծավալով լոլիկի 450 ավտոմեքենա: Ընդ որում՝ 27-ի դեպքում «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի համար վտանգավոր կարանտինային օրգանիզմ լոլիկի ուտիճով վարակված լոլիկ:

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական հարցմամբ հայ գործընկերների ուշադրությունն էր հրավիրել Հայաստանում գոտիների որոշման անհրաժեշտության վրա, որոնք ազատ են նշված կարանտինային օրգանիզմից, և Հայաստանի տարածքից Ռուսաստան ֆիտոսանիտարական առումով բացառապես անվտանգ լոլիկի մատակարարման վրա: Համանման ցանկություն է հայտնվել նաև ընթացիկ հանդիպման ժամանակ:

Հայրապետյանը ռուսական կողմին հավաստիացրել է կարճ ժամկետներում համապատասխան միջոցառումներ ընդունելու մասին:

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ խնդրելով չքաղաքականացնել Հայաստանի տարածքից Ռուսաստան լոլիկի մատակարարման հարցը: Նշված թեմայի բոլոր ասպեկտները բացառապես տեխնիկական բնույթ ունեն՝ ուղղված հսկիչ մարմնի կողմից իր ուղղակի գործառույթների կատարմանը ռուսական տարածքում ֆիտոսանիտարական բարեկարգության ապահովման առումով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 22.53 կմ/ժ
17 C°
 
14°  26° 
19.09.2018
14°  26° 
20.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: