ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումը անչափ կարևոր են Վրաստանի համար. Կվիրիկաշվիլի

Радио Свобода

Վրաստանը և Հայաստանը միմյանց հետ կապված են բազմադարյա բարեկամական և բարիդրացիական կապերով, ինչն արտացոլվում է գործընկերային համագործակցության մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, փոխանցում է «Արմենպրես»-ը։ 

Կվիրիկաշվիլին նշել է որ Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար: «Մենք մեծ ուշադրությամբ հետևում էինք բարեկամ Հայաստանում վերջին ժամանակներում զարգացող իրադարձություններին, երբ հայ ժողովուրդը ողջ աշխարհին ցույց տվեց միասնականության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հավատարմության վառ օրինակ: Ես շնորհավորում եմ իմ թանկագին հյուրին Հայաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Նա շեշտել է, որ ևս մեկ անգամ վերահաստատում է Վրաստանի կառավարության և անձամբ իր պատրաստակամությունը Հայաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված արդյունավետ աշխատանք տանելու վերաբերյալ: 

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում մեծ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային մարտահրավերներին և ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և  կայունության կարևորությունը:

«Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Վրաստանի հարավային շրջաններ, որտեղ հանդիպում կունենա տեղի բնակչության հետ:  Վրաստանի՝ ազգությամբ հայ բնակչությունը ակտիվորեն ներգրավված է երկրի զարգացման գործում, ինչը վկայում է բազմազգ Վրաստանի միասնության մասին: Մեր բնակչությունը՝ անկախ ազգային պատկանելությունից, ծառայում է մեկ նպատակի՝ Վրաստանի հզորացմանը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը»,- եզրափակել է իր խոսքը Վրաստանի վարչապետը՝ ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնելով ապագա համագործակցության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: