Համոզված եմ, որ Հայաստանն ու Վրաստանը ունեն երկարաժամկետ և կարճաժամկետ ընդհանուր շահեր․ ՀՀ վարչապետ
Հայաստանի քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի: Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը Թբիլիսիից։
«Մենք միշտ աշխատել ենք հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար՝ անկախ նրանից, թե ինչ գործունեությամբ ենք զբաղվել: Ես ինքս՝ որպես լրագրող, որպես պատգամավոր, իսկ հիմա արդեն որպես Հայաստանի վարչապետ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել եմ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Եվ ես զգում եմ, որ հայտնվել ենք կոնկրետ իրավիճակում, երբ բազմաթիվ ցանկություններ իրագործելու հնարավորություն ունենք»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նա նշել է, որ Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է հայ-վրացական հարաբերություններում երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը: «Համոզված եմ, որ մենք ունենք երկարաժամկետ և կարճաժամկետ ընդհանուր շահեր, և մենք պետք է ամեն ինչ անենք ոչ միայն կարճաժամկետ շահերի օպերատիվ խնդիրները լուծելու համար, այլ նաև պետք է մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կարողանանք իրողություններն ավելի մասշտաբային գնահատել և այսօրվա գործողությունները կառուցել ապագայի և երկարաժամկետ համագործակցության տրամաբանությամբ»,- շեշտել է Փաշինյանը։
Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն համատեղ նախագծեր՝ ընդգծելով, որ ակտիվորեն աշխատելու են այդ նախագծերը ժամանակին և բարձր որակով իրագործելու համար:
«Մենք պետք է աշխատենք նոր, համատեղ նախագծերի շուրջ, և մենք համոզված ենք, որ հայ-վրացական չլուծվող խնդիրներ չկան, որովհետև խնդիրների լուծման ամենակարևոր գործոնը տրամադրվածությունն ու ցանկությունն է: Մեր պատվիրակությունը Թբիլիսի է եկել հավաստելու մեր պատրաստակամությունը, եղբայրության և բարեկամության ոլորտում քննարկելու բոլոր հարցերը: Մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը կարող է լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանի վարչապետն էլ նույն տրամադրվածությունն ունի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Մենք գտնվում ենք հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ և էներգիա հաղորդել մեր հարաբերություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում կարևորել են տարածաշրջանային կայունությունը: «Մենք տարածաշրջանային կայունության, անվտանգության և խաղաղության շուրջ քննարկումներ ունեցանք: Այստեղ նույնպես մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, քանի որ տարածաշրջանային խաղաղությունը կարևոր գերակայություն է մեզ համար և հետագա զարգացումների կարևոր նախապայման է»:
ՀՀ վարչապետը նշեց, որ Վրաստան են ժամանել հայ-վրացական համագործակցության համար հստակ հեռանկարներ բացելու, հստակ խնդիրներ լուծելու հնարավորություն ստեղծելու համար՝ համոզվածություն հայտնելով, որ հայ-վրացական հարաբերություններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ, որոնք կբխեն երկու երկրների ազգային շահերից:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 4,63 կմ/ժ