ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Singapore Airlines-ը աշնանը կգործարկի ռեկորդային տևողությամբ ավիաչվերթը

В Отпуск.ру

Սինգապուրի Singapore Airlines ավիաընկերությունը հոկտեմբերին կսկսի Սինգապուրից առևտրային թռիչքներ կատարել ամերիկյան Նյու Ջերսիի նահանգ. դա ամենատևական չվերթը կլինի աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին մայիսի 30-ին հայտնել Է Channel NewsAsia հեռուստաալիքը:

Սպասվում Է, որ առաջին նման ավիաչվերթը կիրականացվի 2018 թվականի հոկտեմբերի 11-ին: Ճամփորդության ժամանակը կկազմի մոտավորապես 18 ժամ 45 րոպե. այդ ընթացքում ինքնաթիռը կհաղթահարի ավելի քան 15 հազար կիլոմետր տարածություն:

Չվերթները Airbus A350-900 ULR-ի ինքնաթիռներով Չանգիի միջազգային օդանավակայանից կկատարվեն Նյու Ջերսիի նահանգի «Նյուարք Լիբերթի» միջազգային օդանավակայան:

Հեռուստաալիքը նշում Է, որ ներկայում ամենատևականը համարվում Է Դոհայից Օքլենդ Qatar Airways չվերթը, որը տևում Է մոտավորապես 17 ժամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: