ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220.02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Վարչապետը հանձնարարել է բանակից խուսափած երիտասարդների նկատմամբ հետախուզում չիրականացնել, եթե վերադառնան ու ծառայեն

ArmDay.am

ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների՝ կամավոր հայրենիք վերադառնալու և ժամկետային զինծառայության անցնելու պատրաստակամություն հայտնելու դեպքում նրանց նկատմամբ հետախուզում չիրականացնելու հարցին, փոխանցում է PanArmenian-ը: 

Դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանի օդանավակայաններում ստեղծված են անհրաժեշտ պայմանները՝ այդպիսի երիտասարդների վերդարձի դեպքում խնդիրներից խուսափելու համար:

Ի պատասխան, Օսիպյանն ասել է, որ այդ երիտասարդները հետախուզման մեջ են գտնվում, և նրանց՝ ՀՀ գալուն պես, գործող պայմաններով, նյութեր են պատրաստվում:

Փաշինյանն էլ ասել է, որ ՀՀ-ի կողմից հետախուզման մեջ գտնվողների 80%-ը ժամկետային զինծառայությունից խուսափածներն են:

«Ես նկատի ունեմ հետևյալը, երիտասարդը եկավ, արձանագրվեց, որ նա հետախուզության մեջ է, դրանից հետո նա պարտավորագիր է ստորագրում, որ կոնկրետ ժամկետում կներկայանա զինվորական կոմիսարիատ, մենք դա արձանագրում ենք, և այդ երիտասարդը գնում է իր տուն, իսկ հետո կատարելու իր պարտականությունը: Եթե չի կատարում, այդ դեպքում իրավական ընթացկարգերի կդիմենք», - ասել է Փաշինյանը:

Օսիպյանն էլ ասել է, որ ոստիկանությունը կստեղծի համապատասխան պայամանները, և յուրքանչյուրին անհատական մոտեցում կցուցաբերվի:

Փաշինյանն ասել է նաև, որ այդպիսի պատրաստակամություն հայտնած երիտասարդների մեջ կգտնվեն արտերկրում որակյալ կրթություն ստացած և մասնագիտական բարձր հմտություններ ունեցող երիտասարդներ: Նա հարցրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, թե հնարավոր է արդյոք այդպիսի երիտասարդներին ներգրավել ՀՀ ԶՈւ ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներում:

Ի պատասխան, Տոնոյանն ասել է, որ կան գիտական ստորաբաժանումներ, և բանակ զորակոչված շնորհալի երիտասարդների դեպքում գործելու են հատուկ կարգավորումներ:

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 22.53 կմ/ժ
18 C°
 
15°  26° 
21.09.2018
15°  24° 
22.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: