ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերադառնում է օրակա՞րգ

News.am

Հունիսի 7-ին իսրայելական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ Քնեսեթը  քննարկումներ կանցկացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով՝ անկախ Իսրայելի ԱԳՆ դիրքորոշումից։

Նշվում է, որ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը պատրաստվում է խորհրդարանի անդամ, «Մերեց» կուսակցության ներկայացուցիչ Թամար Զանդբերգի կողմից հաջորդ շաբաթ ներկայացվելիք բանաձևի շուրջ քվեարկություն անցկացնել։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել էր երկրի արտաքին գործերի նախարարության հանձնարարականը՝ մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը հետաձգելու Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի շուրջ Քնեսեթում քննարկումները:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումներն Իսրայելում ակտիվացան թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության ֆոնին․ Անկարայի կոշտ արձագանքը Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողություններին վերջինիս կրկին «հիշեցրեցին» Հայոց ցեղասպանության հարցի մասին՝ օգտագործելու այն Թուրքիայի վրա որոշակի ճնշումներ գործադրելու համար։ Թուրքիայի արձագանքը ևս չուշացավ․ պաշտոնական Անկարան զգուշացրեց Իսրայելին, որ «իր գործողություններով» վերջինս վնասում է միայն ինքն իրեն։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջին անգամը չէ, որ շահարկվում է Իսրայելի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների սրացման պայմաններում։ Հատկանշական է, որ Իսրայելից հնչող սպառնալիքները գործնական քայլերի չեն վերածվում, և տարբեր պատճառներով Հայոց ցեղասպանության ճանաչումը «հետաձգվում» է։

Չնայած Ցեղասպանության հարցի քննարկումը Քնեսեթի կողմից հակասում է Իսրայելի կառավրության պաշտոնական դիրքորոշմանը, այնուամենայնիվ, երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության կդրվի եկող շաբաթվա ընթացքում։

Լարվածությունը թուրք-իսրայելական հարաբերություններում շարունակվում է, և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը իսրայելական օրակարգում, ամենայն հավանականությամբ, նպատակ է հետապնդում զսպել Թուրքիային՝ չթողնելով վերջինիս հատել կարմիր գիծը:

Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հարցի շահարկմանը, որի նպատակն է Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելը, ապա Հայաստանի համար այն չի կարող լինել ընկալելի և ընդունելի: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: