ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 197,5 դրամ ԱՐԾԱԹ - 231 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 890,47 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը մասնակցելու է Միջազգային ֆինանսական կոնգրեսին

ArmBanks.am

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ «Ֆինանսական համակարգ՝ կայունություն հանուն աճի» խորագրով միջազգային ֆինանսական 27-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգի կայունության ու տնտեսական աճի վրա բանկային կարգավորման ազդեցության, տնտեսական զարգացման միտումների, բանկային վերահսկողության արդիականացման, ֆինանսական շուկայում մրցակցության, երկար փողերի ինստիտուտների ստեղծման և մի շարք այլ թեմաների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահը կմասնակցի նաև արժութային քաղաքականության գծով խորհրդատվական կոմիտեի նիստին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների ԿԲ նախագահների մասնակցությամբ:

Այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 6 կմ/ժ
8 C°
 
  11° 
01.04.2020
  13° 
02.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: