ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Բելառուսն Ադրբեջանին մատակարարել է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը

Բելառուսն Ադրբեջանին մատակարարել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել է Ադրբեջանի  պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը: Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում են բելառուսական արտադրության «Պոլոնեզները»: 

Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը, փետրվարին «Комсомольская правда Беларусь»-ը գրել էր, որ  Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին:

«Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել էր Բելառուսի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

Նա հավելել է նաև, որ ամենայն հավանականությամբ Բելառուսը շուտով սկսելու էր ոչ մահաբեր զենքի վաճառքը Հայաստանին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 17.70 կմ/ժ
31 C°
 
21°  33° 
18.08.2018
20°  28° 
19.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: