ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տանտիրոջ ձեռքով սեփական այգում աճեցրած ծիրան համտեսեցի. Մարկեդոնովը՝ Տեր-Պետրոսյանի հյուրասիրության մասին

Ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Երևանում հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Այս մասին Մարկեդոնովը գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

«Երևանյան այցիս վերջին օրը հանդիպում ունեցա Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Եղա նրա նստավայրում, հարցերի լայն շրջանակ քննարկեցինք (հայ-ռուսական հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի կարգավորում, Հայաստանի իրավիճակն ու միջազգային իրադրությունը)», - գրում է փորձագետը։

Մարկեդոնովը Տեր-Պետրոսյանից գիրք է նվեր ստացել, որում, պարզվել է, վերահրատարակվել են նաև փորձագետի հոդվածներից մի քանիսը։

«Մի լավ վայելեցի նախագահական հյուրընկալությունը, տանտիրոջ ձեռքով սեփական այգում աճեցրած ծիրան համտեսեցի», - գրել է Մարկեդոնովը։

Քաղաքագետը Երևանում մասնակցել է «Կովկաս-2017» միջազգային համաժողովին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: