ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,824.61 դրամ ԱՐԾԱԹ - 239.97 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,975.01 դրամ

Արցախի փողոց՝ Գլենդելի կենտրոնում

Armenpress

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքային խորհուրդը րոպեներ առաջ պատմական որոշում է կայացրել քաղաքի Մերիլանդ պողոտայի՝ Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև ընկած հատվածն Արցախի Հանրապետության պատվին անվանելու օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

«Գլենդելի քաղաքային խորհուրդն ընդունեց բանաձև՝ Մերիլանդ պողոտայի երկու բլոկները՝ Արցախի պողոտա անվանելու մասին», - նշում են Հայ դատի հանձնախմբից:

Գլենդելի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն կերպով քվեարկել էր պոտողան վերանվանելու գործընթացը սկսելու օգտին:

Այն Ուոթերթաունի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու դիմացն է։ Ուշագրավ է, որ այդ որոշումն ընդունվել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակահատվածում: Սահակյանը, ով մարտի 12-ին ժամանել էր ԱՄՆ, մի շարք հանդիպումներ էր ունեցել Վաշինգտոնում:

 


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
17°  32° 
16.08.2018
20°  34° 
17.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: