ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 204,41 դրամ ԱՐԾԱԹ - 227,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 585,77 դրամ

Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքը մտահոգիչ է. Շարմազանովը` պատերազմի վերսկսման հավանականության մասին

Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքը մտահոգիչ է։ Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, փոխանցում է News.am-ը: 

«Քանի դեռ չկա խաղաղության վերջնական պայմանագիր կողմերի միջև, և Ադրբեջանը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, նման ոչ ցանկալի սցենարներ, առնվազն տեսականորեն, հնարավոր են։ Այն, որ Ադրբեջանի Մեջլիսի առաջին փոխնախագահը չի բացառում ուժի միջոցով խնդրի լուծումը, արդեն ահազանգ է։ Ահազանգ է ոչ միայն մեզ համար, նախևառաջ նաև միջազգային հանրությանը, և առնվազն տարակուսելի է, որ միջազգային հանրությունից որևէ հստակ, հասցեական գնահատական մենք չենք լսել»,- ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ինչպիսի կարգավիճակում էլ լինի ՀՀԿ-ն, ողջունելու է Փաշինյանի քայլերը, եթե դրանք միտված լինեն Արցախի ժողովրդի անվտանգությանը։

«ՀՀԿ-ի համար Արցախի խնդիրը հարցերի հարցն է, մեր կուսակցության առաջնորդները եղել են այդ պայքարի կիզակետում, և ոչ թե խոսքով, այլ գործերով։ Ինչպիսի կարգավիճակում էլ լինենք՝ ընդդիմություն, թե իշխանություն, սատարելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանը և ազատ անկախ Արցախի կառուցմանը։ Այսօր կա՞ մտահոգելու բան։ Իհարկե՝ կա։ Ադրբեջանի և Թուրքիայի քայլերը մտահոգիչ են: Թուրքիայի արտգործնախարարն առաջին անգամ հայտարարել է, որ նաև Ադրբեջանի արտգործնախարարն է։ Թուրքիան փորձելու է ներգրավվել և այս ներգրավվումը ունենալու է բացասական նշանակություն։ Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է կայուն ու միասնական Արցախ, բոլորը պետք է համախմբվեն Արցախի նախագահի, օրվա իշխանությունների շուրջ։ Փաշինյանն իմ երազանքների վարչապետը չէ, բայց եթե նա անի քայլեր, որոնք միտված կլինեն Արցախի ժողովրդի անվտանգությանը, խնդրի հայանպաստ լուծմանը, բնականաբար, ողջունելու եմ: Համազգային հարցերում չկա իշխանություն ու ընդդիմություն»,- ասել է Շարմազանովը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 84%
Քամի՝ 9.66 կմ/ժ
4 C°
 
   
14.11.2018
  11° 
15.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: