ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 129,86 դրամ ԱՐԾԱԹ - 369,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 277,1 դրամ

Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի տանկիստների պատրաստումը

Հայաստանի ռուսական ռազմակայանում ձեռնամուխ են եղել ուսուցման նոր մեթոդիկայով տանկային ստորաբաժանումների զինծառայողների պատրաստմանը:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից  տեղեկացնում են, որ «Ալագյազ» զորավարժարանում տանկիստները յուրացնում են կրակային դիրքերի ընտրության եւ հենակետերի սարքավորման ունակությունները: Ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա զինծառայողները հրաձգություն են կատարում ցուցակային արկերով՝ հընթացս խոցելով թիրախները:

Կրակային եւ հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքում ստորաբաժանումները անօդաչու թռչող ապարատների անձնակազմերի եւ հետախուզական ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ կատարում են առաջադրանքներ՝ հետախուզական-կրակային կոնտուրների համակարգում՝ փակ կրակային դիրքերից հրաձգությամբ: Բարձրլեռնային դաշտային պայմաններում տանկային ստորաբաժանումների գործնական պարապմունքներին ներգրավված են ավելի քան 100 զինծառայող եւ շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
01.12.2021
17°  30° 
02.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: