ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«ՀՀԿ», «Ծառուկյան», «Ելք» և «ՀՅԴ» խմբակցությունները պատրաստ են համատեղ աշխատել. հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Ելք» և «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներ անցկացնելու վերաբերյալ:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձեւաչափով:

Աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ):

Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են` 

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն 

Արփինե Հովհաննիսյան 
Դավիթ Հարությունյան 
Վիգեն Սարգսյան 

«Ծառուկյան» խմբակցություն 

Նաիրա Զոհրաբյան 
Սերգեյ Բագրատյան 
Գևորգ Պետրոսյան 

«Ելք» խմբակցություն

Էդմոն Մարուքյան 
Լենա Նազարյան 
Գրիգորի Դոխոյան 

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն

Արմեն Ռուստամյան 
Սպարտակ Սեյրանյան 
Լուսինե Հովհաննիսյան»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: