ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժենգյալով հացը միշտ տրենդի մեջ է. համեցե՛ք Հաթերք

khohanoc.am

 

Հուլիսի 15-ին Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կազմակերպվելու է «Ժենգյալով հացի փառատոն»: Այս մասին Արցախպրես-ին ասել է «էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը՝ մանրամասնելով, որ փառատոնն իրականացվելու է «Հզոր Հաթերք» ծրագրի շրջանակներում, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարության և Մարտակերտի շրջվարչակազմի աջակցությամբ:

Նրա խոսքով՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ արդեն քննարկվել է միջոցառումը Հաթերքում կազմակերպելու հարցը։
 
«Համայնքն ունի բոլոր ռեսուրսները փառատոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։ Սա մերմշակութային ժառանգության պահպանությանն ուղղված հզոր քայլ կլինի»,- նշել է Ս. Միրզախանյանը և ընդգծել, որ փառատոնի շրջանակներում հմուտ խոհարարների կողմից կպատրաստվի ժենգյալով հաց, իսկ ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու պատրաստման գաղտնիքներին և նրբություններին:
 
Ծրագրի շրջանակներում կլինեն ազգագրական երգեր ու պարեր, թատերական ներկայացումներ: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև շրջելու Հաթերքում, այցելելու համայնքի պատմամշակութային վայրեր: Իսկ «Հաթերք» հյուրատանը կմատուցվի ազգային սննդի տեսականի (կորկոտ, խաշիլ, տոլմա, խորոված, խաշլամա):
Նշենք, որ փառատոնին մասնակցել ցանկացողների համար Ստեփանակերտ-Հաթերք երթուղով կգործեն փոխադրամիջոցներ: Մինչև 10 տարեկան երեխաների տոմսերն անվճար են, 10-14 տարեկանների համար արժեն 500 դրամ, իսկ 15 տարեկանից սկսած՝ 1000 դրամ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 68%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: