ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Ֆրանսիացի խոհարար. «Ժենգյալով հաց»-ը պետք է տարածվի աշխարհով մեկ, ինչպես իտալական «Պիցցա»-ն»

Artsakhpress

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, Արցախի «Պոլ Էլուար» տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամի ծրագրերի շրջանակներում, հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի շեֆ խոհարար Ալեն Ալեքսանյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու արցախյան խոհանոցի գաղտնիքներին, ինչպես նաև իր հին ու ավանդական բարադրատոմսերը ներկայացնելու տեղի խոհարարներին ու հրուշակագործներին:

Ալեն Ալեքսանյանն օգոստոսի 3-10 Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում անց է կացնում խոհարարական դասընթացներ, որին մասնակցում են Արցախում գործող արտադրական ընկերությունների աշխատակիցներ և անհատ ձեռներեցներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալեն Ալեքսանյանն ասել է, որ ինքն Արցախում է հուլիսի 28-ից: Նա այցելել է Արցախի տարբեր շրջաններ, մտել պատահական տներ և համտեսել նրանց պատրաստած արցախյան ուտեստները:

«Նկատել եմ որ արցախցիները շատ հյուրասեր մարդիկ են, բոլորն էլ սիրով են հյուրընկալել ինձ և մատչելի ձևով բացատրել ուտեստների պատրաստման ձևերն ու եղանակները, ինչպես նաև խոսել դրանց օգտակարության մասին: Արցախի օդը մաքուր է, բնությունը՝ կախարդիչ, այստեղ աճում են տարբեր բուսատեսակներ, որոնք զուրկ են արհեստական լրացուցիչ սնուցումից: Արցախի բնակլիմայական պայմանները նպաստում են այստեղ տարատեսակ բույսերի բազմազանության առկայությանը,-ասել է Ա. Ալեքսանյանը և ավելացրել, - ես այստեղ եմ, ոչ միայն ֆրանսիական ուտեստներ ներկայացնելու, այլև ծանոթանալու և սովորելու Արցախի դարերից եկող խոհանոցային հարուստ մշակույթին: Ցանկալի կլինի, որ Արցախի այցեքարտ «Ժենգյալով հաց» ուտեստը տարածվի աշխարհով մեկ, ինչպես, օրինակ, իտալական «Պիցցա»-ն»:

Խոսելով արցախյան և ֆրանսիական խոհանոցների նմանությունների մասին՝ խոհարարն ասել է, որ Արցախի և Ֆրանսիայի ճաշատեսակներն ու բուսատեսակները տարբեր են. դրանք Արցախի յուրօրինակ բնության բարիքներն են:

Անդրադառնալով Արցախին՝ Ա. Ալեքսանյանն ասել է, որ այս երկիրը հեքիաթային է, բայց, ցավոք սրտի, քչերն են ճանաչում Արցախը:

«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ֆրանսիացիների մոտ հետաքրքրություն առաջացնեմ դեպի Արցախը, նրա հրաշք բնությունը, պատմամշակութային մեծ արժեքները, հերոսական պատմությանը, հյուրասեր և լավատես մարդկանց և ավանդական խոհանոցը: Համոզված եմ, որ Արցախը զբոսաշրջիկներին էլ ավելի կգրավի իր մաքուր բնամթերքով», - ավելացրել է Ա. Ալեքսանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 28%
Քամի՝ 11.27 կմ/ժ
32 C°
 
19°  27° 
19.08.2018
17°  27° 
20.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: