ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 251,03 դրամ ԱՐԾԱԹ - 227,21 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 217,44 դրամ

Թրամփը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել մեծացնել պաշտպանական ծախսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ հերթական անգամ ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել մեծացնել պաշտպանական ծախսերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ վճարեն, ԱՄՆ-ն պետք է ավելի քիչ վճարի: Շատ անարդարացի է»,- նշել է Թրամփն իր Twitter-ում:

Թրամփը կմասնակցի Բրյուսելում հուլիսի 11-12-ին տեղի ունենալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին:

«Պատրաստվում եմ Եվրոպա ուղեւորությանը: Առաջին հանդիպմանը ՆԱՏՕ-ում: ԱՄՆ-ն չափից ավելի շատ է ծախսում, քան ցանկացած այլ երկիր, որ նրանց պաշտպանի: Սա անարդարացի է ամերիկացի հարկատուների նկատմամբ: Դրանից բացի, մենք 151 մլրդ դոլար կորցնում ենք Եվրամիության հետ առեւտրի մեջ: ԵՄ երկրները մեզնից մեծ մաքսատուրքեր են պահում»,- նշել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 79%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
   
18.12.2018
   
19.12.2018
Հարցում

Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին տնտեսական հեղափոխություն իրականացնել Հայաստանում։