ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 184,63 դրամ ԱՐԾԱԹ - 242,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 495,32 դրամ

Ով չի հավատում ներառական կրթության համակարգին, թող չլինի մանկավարժության մեջ. Աշոտյան

Հայաստանում ներդրված ներառական կրթության համակարգը հարյուրավոր երեխաների է արդեն տվել ավելի լավ ապագայի հույս և հիմք: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Ներառական համակարգում ներառված մանկավարժական և ծնողական համատեղ աշխատանքի տեսանելի արդյունք տված երեխաները լավագույն պատասխանն են բոլոր այն մարդկանց քննադատական կարծիքների, որոնք թերահավատորեն են մոտենում այս բարեփոխմանը: Իհարկե, դեռ հսկայական աշխատանք կա կատարելու՝ վարչական, մեթոդական, մանկավարժական և կառավարչական:

Ակնհայտ է, որ այսօր դեռևս չունենք ամենատարրական շարժական հասանելիություն ապահովող միջավայր բոլոր դպրոցներում: Ոչ բոլոր դպրոցների մանկավարժական ծառայություններն են հավուր պատշաճի. մասնագիտական հմտությունների և ուսումնական նյութերի, վերապատրաստումների, փոխադրամիջոցի խնդիր կա, բայց դա չի նշանակում, որ ներառական կրթություն չպետք է իրականացվի, մինչև բոլոր տեղերում չապահովվեն համապատասխան միջոցներ, որովհետև ճանապարհն անցնում է նա, ով անում է առաջին քայլը:

Մենք այդ քայլն արել ենք, և արել ենք համառ՝ երբեմն դեմ գնալով հասարակական կարծիքին, սակայն այսօր վայելում ենք հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը: Համապատասխան օրենքն ընդունված է, բայց այստեղ շատ կարևոր է նաև մարդկանց աշխարհայացքի փոփոխությունը, որպեսզի սա չլինի լոկ օրենքի պահանջ:

Ես հավատում եմ այս համակարգին: Իսկ ով չի հավատում, թող չլինի մանկավարժության մեջ և չխանգարի այս աստվածահաճո գործին: Վստահ եմ, որ բոլոր խնդիրներով հանդերձ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում երեխաներին տալիս են ավելի լավ ապագայի հույս ու հնարավորություն»,- գրել է Աշոտյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
22.01.2019
   
23.01.2019
Հարցում

2019 թվականը բեկումնայի՞ն կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: