Հասարակ մարդիկ պետք է հասկանան՝ որն է իրենց շահը նման երկխոսությունից. սերբ իրավաբան
«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Բելգրադի իրավաբան Պավել Դիմիտրիևիչի հետ: 2010 թվականից Պավելը Սոցիալական հետազոտությունների բյուրոյի գործադիր տնօրենն է եղել (BIRODI): Մինչև 2016 թ. հունիս նա եղել է Սերբիա-Կոսովո բանակցությունների գործընթացի վերաբերյալ 35-րդ գլխի (ԵՄ բանակցային գործընթաց) քաղաքացիական հասարակության աշխատանքային խմբի անդամ:
- Ինչպե՞ս եք գնահատում Կոսովոյի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը:
- Կոսովոյի հակամարտությունը շատ երկար պատմություն ունի, և երկու կողմերի համար էլ հեշտ լուծում չկա: Եթե դուք խոսում եք բանակցային գործընթացի մասին վերջին 15 տարիների ընթացքում, կարող եմ ասել, որ առաջընթաց կա, բայց հասարակ մարդկանց անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են իրական օգուտները, դրանց արդյունքները բանակցային գործընթացից: Կարևոր առավելություններից մեկն այն է, որ պատերազմը կամ ցանկացած ուղղակի կոնֆլիկտն ավարտված է: Այսպիսով, մենք չենք կարող խոսել սերբերի և ալբանացիների միջև անմիջական առճակատման մասին: Այժմ մենք զբաղվում ենք կոնկրետ խնդիրների լուծումներով, ինչպիսիք են`սեփականության իրավունքը, սահմանները ապահովելու, շարժման ազատության, արդարադատության մատչելիության իրավունքները: Այսպիսով, պատերազմը այլևս տարբերակ չէ: Սա ամենակարևորն է հիմա: Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ, անկասկած, երկխոսությունը կշարունակվի տարբեր մակարդակներում:
- Որո՞նք են կողմերի միջև հիմնական հակասական կետերը:
- Ըստ Բրյուսելի համաձայնագրի՝ Կոսովոն պետք է ստեղծի սերբական համայնքների ասոցիացիա, ինչը նշանակում է, որ Կոսովոյում մոտ 10 քաղաքային համայնքներ կմիավորվեն: Սերբական համայնքի համար նախընտրելի եղանակը Պրիշտինայից ավելի անկախ լինելն է և ավելի շատ կախված Սերբիայից՝ առողջության, կրթության, ֆինանսավորման և որոշումների կայացման առումով: Ալբանական համայնքը վախենում է, որ այդպիսով Կոսովոյի այդ հատվածը կդառնա անջատողականության և հակամարտության այլ դրսևորում: Այժմ երկու կողմերի և երկու հասարակությունների միջև մեծ բանավեճ կա, թե ինչպես լուծել այդ հարցը: Ես համոզված եմ, որ այս տարվա ընթացքում որոշ լուծումներ պետք է գտնել, քանի որ ԵՄ ներկայացուցիչները շեշտում են այն փաստը, որ Կոսովոն պետք է ինչ-որ կերպ հաստատի համայնքների ասոցիացիան, հատկապես որ ասոցիացիայի վերաբերյալ այդ համաձայնագրերը ընդունվել են հինգ տարի առաջ, չնայած այն հանգամանքին, որ Կոսովոն դեռևս չի կատարում այդ պարտավորությունը:
- Արդյո՞ք կա նոր էսկալացիայի հավանականություն:
- Իմ տեսանկյունից նոր հակամարտություն հնարավոր չէ: Հնարավորություն կա որոշակի միջադեպերի, հատկապես Կոսովոյի հյուսիսային հատվածում, քանի որ այնտեղ գործում են սերբական մեծամասնություն ունեցող չորս քաղաքապետարաններ և գործնականում անկախ են Կոսովոյից, և Պրիշտինայի ազդեցությունը հյուսիսում մեծ հարցականի տակ է: Այսպիսով, հաշվի առնելով այս ամենը, համայնքների միավորման հետ կապված հնարավոր է, որ հյուսիսում սերբերը և ալբանացիները ֆիզիկական բռնության որոշ դեպքեր ունենան, բայց ես չեմ կարող տեսնել պատերազմի ավելի մեծ վտանգի հնարավորություն:
- Վերջին տարվա ընթացքում հանրային տրամադրության մեջ ի՞նչ փոփոխություններ եք նկատել:
- Հասարակական դիսկուրսում ես կարող եմ ասել, որ նույնիսկ սերբական կողմից մի տեսակ ըմբռնում կա, որ բանակցություններն իսկապես կարևոր են, որ երկխոսությունն այլընտրանք չունի, ինչպես նաև Սերբիան պետք է լինի վերջնական լուծման մասը և գնա փոխզիջման: Կարծում եմ, հասարակ մարդիկ, հասարակ քաղաքացիները դա լավ են հասկանում, հատկապես այն պատճառով, որ կան այլ խնդիրներ ևս, ինչպիսիք են աղքատությունը, վատ տնտեսական վիճակը, ժողովրդավարության ցածր մակարդակը: Այսպիսով, մարդիկ լիովին երջանիկ չեն Սերբիայում և Կոսովոյի հակամարտությունը նրանց համար ևս մեկ խնդիր է: Այնպես որ, կարծում եմ, որ դրական միտում կա այն իմաստով, որ երկխոսությունն անհրաժեշտ է, և ինչ-որ փոխզիջման գնալը ևս անհրաժեշտ է:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 0 կմ/ժ