ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հասարակ մարդիկ պետք է հասկանան՝ որն է իրենց շահը նման երկխոսությունից. սերբ իրավաբան

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Բելգրադի իրավաբան Պավել Դիմիտրիևիչի հետ: 2010 թվականից Պավելը Սոցիալական հետազոտությունների բյուրոյի գործադիր տնօրենն է եղել (BIRODI): Մինչև 2016 թ. հունիս նա եղել է Սերբիա-Կոսովո բանակցությունների գործընթացի վերաբերյալ 35-րդ գլխի (ԵՄ բանակցային գործընթաց) քաղաքացիական հասարակության աշխատանքային խմբի անդամ:

Ինչպե՞ս եք գնահատում Կոսովոյի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը:

- Կոսովոյի հակամարտությունը շատ երկար պատմություն ունի, և երկու կողմերի համար էլ հեշտ լուծում չկա: Եթե ​​դուք խոսում եք բանակցային գործընթացի մասին վերջին 15 տարիների ընթացքում, կարող եմ ասել, որ առաջընթաց կա, բայց հասարակ մարդկանց անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են իրական օգուտները, դրանց արդյունքները բանակցային գործընթացից: Կարևոր առավելություններից մեկն այն է, որ պատերազմը կամ ցանկացած ուղղակի կոնֆլիկտն ավարտված է: Այսպիսով, մենք չենք կարող խոսել սերբերի և ալբանացիների միջև անմիջական առճակատման մասին: Այժմ մենք զբաղվում ենք կոնկրետ խնդիրների լուծումներով, ինչպիսիք են`սեփականության իրավունքը, սահմանները ապահովելու, շարժման ազատության, արդարադատության մատչելիության իրավունքները: Այսպիսով, պատերազմը այլևս տարբերակ չէ: Սա ամենակարևորն է հիմա: Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ, անկասկած, երկխոսությունը կշարունակվի տարբեր մակարդակներում:

Որո՞նք են կողմերի միջև հիմնական հակասական կետերը:

- Ըստ Բրյուսելի համաձայնագրի՝ Կոսովոն պետք է ստեղծի սերբական համայնքների ասոցիացիա, ինչը նշանակում է, որ Կոսովոյում մոտ 10 քաղաքային համայնքներ կմիավորվեն: Սերբական համայնքի համար նախընտրելի եղանակը Պրիշտինայից ավելի անկախ լինելն է և ավելի շատ կախված Սերբիայից՝ առողջության, կրթության, ֆինանսավորման և որոշումների կայացման առումով: Ալբանական համայնքը վախենում է, որ այդպիսով Կոսովոյի այդ հատվածը կդառնա անջատողականության և հակամարտության այլ դրսևորում: Այժմ երկու կողմերի և երկու հասարակությունների միջև մեծ բանավեճ կա, թե ինչպես լուծել այդ հարցը: Ես համոզված եմ, որ այս տարվա ընթացքում որոշ լուծումներ պետք է գտնել, քանի որ ԵՄ ներկայացուցիչները շեշտում են այն փաստը, որ Կոսովոն պետք է ինչ-որ կերպ հաստատի համայնքների ասոցիացիան, հատկապես որ ասոցիացիայի վերաբերյալ այդ համաձայնագրերը ընդունվել են հինգ տարի առաջ, չնայած այն հանգամանքին, որ Կոսովոն դեռևս չի կատարում այդ պարտավորությունը:

Արդյո՞ք կա նոր էսկալացիայի հավանականություն: 

- Իմ տեսանկյունից նոր հակամարտություն հնարավոր չէ: Հնարավորություն կա որոշակի միջադեպերի, հատկապես Կոսովոյի հյուսիսային հատվածում, քանի որ այնտեղ գործում են սերբական մեծամասնություն ունեցող չորս քաղաքապետարաններ և գործնականում անկախ են Կոսովոյից, և Պրիշտինայի ազդեցությունը հյուսիսում մեծ հարցականի տակ է: Այսպիսով, հաշվի առնելով այս ամենը, համայնքների միավորման հետ կապված հնարավոր է, որ հյուսիսում սերբերը և ալբանացիները ֆիզիկական բռնության որոշ դեպքեր ունենան, բայց ես չեմ կարող տեսնել պատերազմի ավելի մեծ վտանգի հնարավորություն:

Վերջին տարվա ընթացքում հանրային տրամադրության մեջ ի՞նչ փոփոխություններ եք նկատել:

- Հասարակական դիսկուրսում ես կարող եմ ասել, որ նույնիսկ սերբական կողմից մի տեսակ ըմբռնում կա, որ բանակցություններն իսկապես կարևոր են, որ երկխոսությունն այլընտրանք չունի, ինչպես նաև Սերբիան պետք է լինի վերջնական լուծման մասը և գնա փոխզիջման: Կարծում եմ, հասարակ մարդիկ, հասարակ քաղաքացիները դա լավ են հասկանում, հատկապես այն պատճառով, որ կան այլ խնդիրներ ևս, ինչպիսիք են աղքատությունը, վատ տնտեսական վիճակը, ժողովրդավարության ցածր մակարդակը: Այսպիսով, մարդիկ լիովին երջանիկ չեն Սերբիայում և Կոսովոյի հակամարտությունը նրանց համար ևս մեկ խնդիր է: Այնպես որ, կարծում եմ, որ դրական միտում կա այն իմաստով, որ երկխոսությունն անհրաժեշտ է, և ինչ-որ փոխզիջման գնալը ևս անհրաժեշտ է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: