ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

ԵԱՏՄ նիստերին գործնական առաջարկներով հանդես գալու ժամանակն է

Նախորդ շաբաթվա ավարտը նշանավորվեց Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստով, որին մասնակցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շրջանցելով նիստին վարչապետի մակարդակով մասնակցության հարցը, որը ներհայաստանյան միջավայրում բուռն քննարկումների առիթ դարձավ, մի քանի շեշտադրում առանձնացնենք նիստի օրակարգից, որն առավելապես տնտեսական բնույթ էր կրում:

Հերթական նիստի օրակարգում էին միասնական թվային օրակարգը, գազի միասնական շուկան, ավիացիոն համագործակցության միասնական ձևաչափերը, արդյունաբերական կոպերացիան ու մաքսային համագործակցության հարցերը, սակայն պետք է նշել, որ դրանք, որպես այդպիսին, նորություն չեն: Իսկ դա ենթադրում է, որ հերթական անգամ շեշտադրումներ անելով` նշված ոլորտներում ինտեգրացիայի ամրապնդմանը նպաստող «սայլը տեղից չի շարժվի»:

Դիտարկենք վարչապետ Փաշինյանի ելույթը: Անշուշտ օրակարգի համատեքստում դրական էր Հայաստանի թվային-տեխնոլոգիական ներուժի ընդգծումը, սակայն ժամանակն է, որպեսզի ներկայացուցչական տեքստերից զատ, Հայաստանը գործնական փաթեթով հանդես գա. դա կարող է լինել օրինակ միասնական թվային օրակարգի վերաբերյալ հայ մասնագետների մշակած նախագծի օրինակ: Հաշվի առնելով որոշ հանդիպումների արարողակարգային բնույթը՝ նախագծի փոխարեն կարելի է հանդես գալ այս կամ այն ոլորտի զարգացման ուղղությամբ Հայաստանի առաջարկը ներկայացնող միջոցառման նախաձեռնությամբ: Իհարկե, վերջին նիստին վարչապետն իր ելույթում նշեց հոկտեմբերին սպասվող եվրասիական շաբաթի մասին, որը կանցկացվի ՀՀ-ում, սակայն դա ավելի գլոբալ միջոցառում է:

Պետք է նշել, որ պակաս կարևոր չէր նաև միասնական գազի շուկայի ձևավորման հարցը, որին ևս վարչապետն անդրադարձ ունեցավ: Կարծում եմ, այս հարցին մեր մոտեցումն առավել զգուշավոր պետք է լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական գազը Հայաստանին մատակարարվում է հատուկ գնով: Ըստ էության, այստեղ ևս շտապողական նախաձեռնողականության կարիք ունենք:

Նիստի արդյունքները գնահատելու համար դեռ վաղ է. գնահատել կարելի է նիստին հայաստանյան բովանդակային մասնակցությունը: Կրկնվելով ևս մեկ անգամ կարելի է նշել, որ արված շեշտադրումները դրական էին, սակայն նորարարական տարրի բացակայությամբ: Վերջինիս մասով և՛ արտաքին, և՛ ներքին լսարանը որոշակի սպասումներ ունի պայմանավորված Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 6.44 կմ/ժ
28 C°
 
18°  31° 
22.08.2018
18°  30° 
23.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: