ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 143,46 դրամ ԱՐԾԱԹ - 243,07 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 563,32 դրամ

«Թուրքական հոսքի» երկրորդ ուղեգիծը շահագործման կհանձնվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին

ria.ru

«Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ուղեգիծը պլանավորվում Է շահագործման հանձնել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին հայտարարել Է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

«Թուրքական հոսքի» առաջին ճյուղի ծովային հատվածի շինարարական աշխատանքներն ավարտված են, դրանք «Գազպրոմ»-ն անցկացրել Է ինքնուրույն: Նրանք կառուցել են 930-կիլոմետրանոց տեղամաս: Այժմ աշխատանքներն ընթանում են ցամաքում: «Գազպրոմ»-ը շարունակում Է ծովային հատվածի երկրորդ ուղեգծի կառուցման աշխատանքը: Մոտավորապես 50 տոկոսն արդեն ավարտված Է: «Գազպրոմ»-ը մեզ հայտարարել Է (շահագործման հանձնելու) ամսաթիվը՝ 2019 թվականին դեկտեմբերի 31-ին»,- հայտարարել Է Դոնմեզը A Haber հեռուստաալիքի եթերում:

«Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում Է գազատարի շինարարություն, որը բաղկացած կլինի յուրաքանչյուրը 15,75 մլրդ խորանարդ հզորությամբ երկու ճյուղից: Առաջին ուղեգծով գազ Է մատակարարվելու թուրքական սպառողներին, երկրորդը նախատեսված Է Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
23.01.2019
   
24.01.2019
Հարցում

2019 թվականը բեկումնայի՞ն կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: