ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում ստեղծված տնտեսական վիճակը կարող է դիտվել որպես հնարավորություն հայ-իրանական տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում

Հարևան Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգման մասին լուրից հետո երկրում գլուխ բարձրացրած անհանգստություններն ունեն բավական օբյեկտիվ հիմքեր և պայմանավորված են ինչպես փակ հասարակություններին բնորոշ պոռթկումներով, այնպես էլ Իրանի տնտեսության որոշ առանձնահատկություններով:

Բանն այն է, որ Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների կիրառման արդյունքում Իրանում կտրուկ նվազելու է ամերիկյան արժույթի շրջանառությունը, ինչը կհանգեցնի իրանական ռիալի «պարապուրդի», արդյունքում՝ փոխարժեքի նվազման: Սա իրանական տնտեսության առանձնահատկության արդյունքն է. արժույթի շուկան մշտապես եղել է վերահսկողության ներքո՝ զրկվելով ինքնակարգավորման մեխանիզմներից: Արդյունքում, շուկան պահանջում է միջամտություն, ինչն ըստ էության, արվում է. իրանական իշխանությունները հեշտացրել են ռիալի առքուվաճառքը: Ըստ էության, այս քայլը կարճաժամկետ արդյունք կտա՝ թույլ չտալով հընթացս ռիալի կտրուկ արժեզրկում, սակայն ավելի երկար ժամանակահատվածի համար լրացուցիչ գործողություններ են անհրաժեշտ, քանի որ տնտեսության փակ լինելու արդյունքում չկան համակարգի աշխատանքի այլընտրանքային մեխանիզմներ, այլ կերպ ասած ռիալի ազատականացված առքուվաճառքը միառժամանակ հետո արդյունք չի տա, քանի որ չկա շարունակականություն ապահովող մեխանիզմը:

Իրանական տնտեսության ևս մեկ առանձնահատկության բացասական հետևանք է Թրամփի հայտնի հայտարարության սպասվող արդյունքը, այն է՝ ով աշխատում է Իրանի հետ, չի աշխատի ԱՄՆ հետ: Առևտրային հարաբերություններում Իրանը մշտապես տարբերվել է խիստ պրոտեկցիոնիստական քաղաքականությամբ, ինչի արդյունքում Իրանում ձեռնտու է եղել միայն խոշորների ներկայությունը: Խոշորի պարագայում կշեռքի մի նժարին իրանական, մյուսին՝ ամերիկյան տնտեսությունն է. մրցակցային անհավասարակշռությունն ակնհայտ է: Սա նշանակում է, որ հարևան երկրի իշխանությունները, չի բացառվում, շուտով նաև իրենց այդ քաղաքականությունը վերանայեն, օտարերկրյա կապիտալի ավելի փոքր մասշտաբի ներկայացվածության շնորհիվ տնտեսական աշխուժություն ապահովելու նպատակով: Եվ չնայած Իրանում հասունացող հասարակական դժգոհությունները, հավանաբար, իրանական կապիտալը դուրս կբերեն մի շարք տարածաշրջանային ծրագրերից, Հայաստանի համար սա կարող է ԱՏԳ –ների (ազատ տնտեսական գոտի) գործունեության ակտիվացման համար լավ հնարավորություն հանդիսանալ, հատկապես, երբ Հայաստանը նաև դեպի ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկա ցամաքային ելք է ապահովում:

Հենց այստեղ է, որ Հայաստանի իշխանությունների կողմից պետք է գործի դնել գրագետ քաղաքականություն և Իրանին հնարավորինս նրբանկատորեն հիշեցնել Հայաստանի հետ առավել ակտիվ հարաբերվելու օգուտները՝ միաժամանակ չնեղացնելով արևմտյան գործընկերներին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: