ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

reuters.com

ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սկրիպալների գործի հետ: Ինչպես հաղորդում է Tert.am-ը՝ հղում անելով Reuters-ին՝ նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա օգոստոսի 22-ից:

Նշվում է, որ Սոլսբերիում թունավոր նյութի օգտագործման արդյունքում Ռուսաստանը միջազգային իրավունքի խախտում է արել, իսկ 1991 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ որևէ երկրի կողմից կենսաբանական ու քիմիական զենքի օգտագործումը հանգեցնում է ԱՄՆ-ի կողմից սահմանափակող միջոցառումների ձեռնարկման:

Պատժամիջոցերը վերաբերում են Ռուսաստան այն ապրանքների ներկրմանը, որոնք կարող են կապված լինել ազգային անվտանության հետ: Մասնավորապես՝ խոսքը էլեկտրական սարքավորումների և դրանց բաղադրիչների մասին է՝ այդ թվում նաև նրանց, որոնց օգտագործվում են ավիացիայի ոլորտում:

Բացի այդ, Ռուսաստանը պետք է երեք ամսվա ընթացքում ներկայացնի քիմիական զենք չօգտագործելու երաշխիքներ, ինչպես նաև համաձայնվի միջազգային ստուգումների իրականացմանը, այլապես կբախվի պատժամիջոցների երկրորդ փաթեթին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 11.27 կմ/ժ
15 C°
 
  20° 
17.10.2018
  21° 
18.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով