ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 143,46 դրամ ԱՐԾԱԹ - 243,07 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 563,32 դրամ

Էրդողանն անհեռանկարային Է համարել Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը

israelnationalnews.com

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեռանկարային Է համարել իր երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, այդ թվում՝ ֆինասնական համակարգի ապակայունացման ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Anadolu գործակալությունը: «Թուրքիայի դեմ տարբեր արշավներ են անցկացվում, ուշադրություն մի դարձրեք դրանց վրա:

Եթե նրանք ունեն դոլարներ, ապա մենք ունենք մեր ժողովուրդը, իրավունքն ու Ալլահը»,- նշել Է Թուրքիայի ղեկավարը՝ քաղաքացիներին դիմելով սեւծովյան Ռիզա քաղաքում: Նա նաեւ նշել Է Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերի անհեռանկարայնությունը: Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ ընկել Է դոլարի նկատմամբ, ինչը կապված Է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության սրման հետ՝ ահաբեկչական խմբավորմանը մասնակից լինելու մեջ մեղադրվող ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելուց Թուրքիայի իշխանությունների հրաժարվելու պատճառով:

Օգոստոսի 9-ին ԱՄՆ-ի դոլար նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը թարմացրել Է պատմական նվազագույն ցուցանիշը՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 5,42 լիրայի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
23.01.2019
   
24.01.2019
Հարցում

2019 թվականը բեկումնայի՞ն կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: