ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ պատիվ է զինվորական փորձառությունս ծառայեցնել հայրենիքիս. Դեն Բիլզերյանն Արցախում այցելել է հրաձգարան (լուսանկարներ)

Artsakhpress

Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այսօր ժամանել է Արցախ: Համացանցի աստղն Արցախ է եկել ընտանիքի անդամների և ընկերների ուղեկցությամբ:

Արցախում նրա առաջին կանգառը հրաձգարանում էր, որտեղ նա զենքի տարբեր զինատեսակներից կատարել է հրաձգություն: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դեն Բիլզերյանն ասել է, որ Արցախում ամեն ինչ հրաշալի է և նա պարզապես ցանկանում էր լինել իր հայրենքում ու լավ ժամանակ անցկացնել: Խոսելով Հայասատանում զինվորական հաշվառման անցնելու մասին, Դ. Բիլզերյանն ասել է. «Ես զինվորական փորձ ունեմ, և մեծ պատիվ է այդ փորձառությունը ծառայեցնել հայրենիքիս»:

Հրաձգարանից հետո Դեն Բիլզերյանն այցելել է «Մենք ենք մեր լեռները» հուշարձան:

Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը նշել է, որ իր նախնիները Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից: «Արցախը մեծ պատմություն ունեցող վայր է, և ես շատ ուրախ եմ, որ իմ որդիների հետ գտնվում եմ այստեղ: Ես շատ կցանկանայի, որ Արցախում պատերազմ չլինի, և ադրբեջանցիները հասկանան և ճանաչեն, որ սա հայկական հող է»,- ասել է Փ. Բիլզերյանը:

Դեն Բիլզերյանի եղբայրն՝ Ադամ Բիլզերյանն էլ իր հերթին ասել է, որ իրեն Արցախում շատ լավ է զգում, քանի որ հայ է և հայկական ազգանուն է կրում: «Այստեղ ամեն ինչ հիանալի է: Սակայն շատ վատ է, որ ադրբեջանցիները փորձում են այստեղ անընդհատ վտանգի տակ պահել»,- նշել է Ա. Բիլզերյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: