ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կալիֆոռնիայի Սենատն ընդունել է Թուրքիայի կառավարությանը պատկանող ընկերություններում ներդրումներն արգելող բանաձևը

Կալիֆոռնիայի Սենատի 1597-րդ բանաձևը, որով արգելվում է Թուրքիայի կառավարության հետ կապ ունեցող ընկերություններում ներդրումներ անել, ընդունվել է նահանգային սենատի կողմից 36-0 ձայների հարաբերակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

«Հայ դատի հանձնախումբը սերտ համագործակցել է Հայկական երիտասարդաց դաշնակցության և Հայկական ուսանողական ասոցացիաների, ինչպես նաև Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնում աջակիցների հետ, որպեսզի օրինագիծն ընդունվի», - գրված է հայտարարության մեջ:

Նշենք, որ օրենքն արգելում է Կալիֆոռնիայի պետական կենսաթոշակային համակարգի և Կալիֆոռնիայի ուսուցիչների կենսաթոշակային համակարգի հանձնաժողովներին լրացուցիչ, ինչպես նաև նոր ներդրումներ անել ընկերություններում, որոնք պատկանում են Թուրքիայի կառավարությանը կամ վերահսկվում են դրա կողմից։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    20°   
    18.05.2024
    21°   
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: