ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում թուրքական հագուստի արտոնյալ մաքսազերծում այլևս չի լինելու. նախարար

Armenia News

Հայաստանում թուրքական հագուստի արտոնյալ մաքսազերծում չպետք է լինի։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

Ավելի վաղ հագուստի և այլ ապրանքների փոքր խմբաքանակների մաքսային ձևակերպումն անցկացնում էր «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, որը ստեղծվել էր Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավարների մասնակցությամբ (հարկային ու մաքսային)։ Առևտրականները կարող էին ապրանքը մաքսազերծել միայն այդ ընկերությունում։ Փոխարենը «Նորֆոլկը» նվազեցնում էր ապրանքների մաքսային արժեքը` թույլ տալով առևտրականներին ավելի քիչ հարկեր վճարել։ Մասնավորապես, հագուստը ձևակերպվում էր ոչ թե հատով, այլ կիլոգրամով։

Հուլիսից այդ կարգը չի գործում, և ապրանքը պետք է ձևակերպել բոլոր կանոններով։ Միաժամանակ դրանից պետք է վճարել նաև բոլոր անհրաժեշտ հարկերը։ 

Նրա խոսքով, ինչո՞ւ տեղի տրիկոտաժից կամ հագուստից պետք է գանձել բոլոր հարկերը, իսկ ներկրվողից` ոչ։ 

Նախարարը հիշեցրել է, որ ՊԵԿ-ում ստեղծվել են ստորաբաժանումներ, որոնք կօգնեն մանր ներկրողներին բեռների ձևակերպման հարցում։

Նշենք, որ այսօր «Առինջ մոլի» առևտրականները բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով պահպանել կիլոգրամներով մաքսազերծումը (3 դոլար` 1 կգ հագուստի համար, անկախ դրա իրական արժեքից)։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: