ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանի հումորային սրամտությունները կարող են թանկ նստել հայ-ռուսական հարաբերությունների վրա. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա պատասխանը Սերգեյ Լավրովի հայտարարությանը կարող է լավ ազդեցություն չունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Բազմաթիվ անգամներ կառավարության ու Փաշինյանի ուշադրությունը հրավիրել ենք հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունների վրա, բայց կառավարության մեր գործընկերներն ու ինքը՝ Փաշինյանը, մի կողմ դնելով այդ ամենը, շարունակում են սրամտություններ անել։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի հումորային սրամտությունները լավ չեն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է Շարմազանովը։

Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը,  անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ինչն իրենց մտահոգում է, ասել էր. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»:

Շարմազանովը  կարծում է՝ «ժամանակն է, որ վարչապետը լրջանա, ոչ թե հումորային հայտարարություններ անի, որ լայքեր հավաքեն»։

«Առաջին անգամ Լավրովի մտահոգությանն ի պատասխան՝ Տավուշում հայտարարվեց՝ թող ադապտացվեն, և մենք տեսանք այդ ադապտացման գինը կամ դեռ կարող է շատ տեսնենք։ Պարոն Փաշինյան, սա КВН չէ, սա հայ-ռուսական լուրջ հարաբերություններ են ու ես չեմ կարծում, որ դաշնակից երկրին պետք է հումորային ոճով պատասխանել: Հասկացանք, որ ձեր շրջապատում КВН-շիկներն ու դերասանները շատ են, բայց դուրս եկեք ծաղրածուի իմիջից, սա լուրջ քաղաքականություն է», - ասել է նա։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հումորները կարող են թանկ նստել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Լրջացեք, պարոն Փաշինյան, հումորները կարող եք անել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին։ Դուք այլևս ընդդիմադիր պատգամավոր չեք, որ ձեր խոսքը հետևանք չունենա, ձեր ցանկացած խոսք կարող է և լավ , և վատ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա», - նշել է Շարմազանովը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: