ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Անկախության տոնին նվիրված հրաձգության առաջնություն` Լեհաստանում

2018 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության հետ համատեղ Լեհաստանի Նովե Միաստո համայնքի Չարնոտի քաղաքում գտնվող հրաձգարանի տարածքում կազմակերպել էր մարտական զենքերից հրաձգության առաջնություն, որտեղ խաղարկվել են Լեհաստանում ՀՀ դեսպանի գավաթներն ու մեդալները։ Առաջնությանը մասնակցել են Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության անդամներ, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ։ 

Ինչպես տեղեկանում ենք Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից`առաջնության ավարտին Հայաստանի, Արցախի և Լեհաստանի դրոշների դիմաց տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողություն։ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության նախագահ Հուբերտ Կովալիկն առաջնության հաղթողներին հանձնել են մեդալներ և գավաթներ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության անդամ, մեր հայրենակից Աշոտ Ներսիսյանին ակտիվ նախաձեռնողականության և կազմակերպական հարցերում ցուցաբերած աջակցության համար։ 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: