ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախկինում Բաքվում ավելի շատ հայեր կային, քան ադրբեջանցիներ, Թբիլիսիում էլ ավելի շատ, քան վրացիներ. Զատուլին

Sputnik Абхазия

ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը խոսել է հետխորհրդային տարածքում հակամարտությունների մասին, այդ թվում նաև արցախյան հակամարտության մասին:

«Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը պետք հայերին: Քանի որ նրանք չկարողացան կրել այն նվաստացումը, որ այդ հնագույն հայկական հողատարածքը, որտեղ նրանց գերեզմաններն են, խաչքարերը, վանքերը, խորհրդային իշխանության տարիներին «մաքրվում էր» ի նպաստ     Ադրբեջանի ԽՍՀ-ին պատկանելու: Ոչնչացվում և գետնին էին հավասարեցվում միջնադարյան գտածոները: Օրինակ, Դադիվանքի լքված վանական համալիրում քուրդը ոչխարների հոտ էր պահում և զոհասեղանի մեջ կրակ վառում: Եվ հիմա, երբ մաքրվել է մրի շերտը, վանքում հայտնաբերվել են 10-րդ դարի որմնանկարներ... Հայերը չկարողացան համակերպվել դրա հետ »,-Կոնստանտին Զատուլինի խոսքերն է մեջբերում «Դաշնային լրատվության գործակալությունը», փոխանցում է «Հայ Ձայն»-ը:

Պետդումայի պատգամավորը նաև նշել է, որ նախկինում Բաքվում ավելի շատ հայեր կային, քան ադրբեջանցիներ, Թբիլիսիում էլ ավելի շատ, քան վրացիներ: Բայց, ի վերջո, նրանք ստիպված են եղել թողնել Ադրբեջանն ու Վրաստանը և դառնալ փախստականներ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: